close
Եղանակը Երևանում
28 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ազգային շահի դավաճանությունն էլ ինչպե՞ս է լինում

Քաղաքական

27 Նոյեմբերի 2021, 13:33
 Ազգային շահի դավաճանությունն էլ ինչպե՞ս է լինում
Սոչիում ստորագրված համատեղ հայտարարությունը Հայաստանի հերթական նվաստացումն է, մեր ազգային շահերի հաշվին թուրքադրբեջանական իղձերի անվերապահ սպասարկումը։
 
ա/ Ոչ մի խոսք Հայաստանի սուվերեն տարածք ադրբեջանական զորքերի արդեն վեցերորդ ամիսը շարունակվող ներխուժման, դե ֆակտո ադրբեջանական ագրեսիայի մասին։
 
բ/ «Ի շահ Հարավային Կովկասի կայունության․․․» նշում է հայտարարությունը, իսկ որտե՞ղ է Հայաստանի, Արցախի և առհասարակ հայ ժողովրդի շահը։ Ոչ մի խոսք գերիների և գերեվարված քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի մասին։
 
գ/ Ոչ մի խոսք միջազգային իրավական նորմերով, հանրաքվեով հիմնավորված Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման, Արցախի կարգավիճակի մասին։ Սա ըստ էության նշանակում է լռելյայն համաձայնել Արցախի հարցը փակված համարող Ալիևի հռետորաբանությանը։ Սա նշանակում է ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ խմբի առաքելության դենոնսացիա․ եթե ՀՀ-ը չի հետապնդում իր ազգային ու պետական շահերը, միջազգային կառույցներից ի՞նչ ակնկալություն․․․
 
դ/Ոչ մի գնահատական թուրք-ադրբեջանական ագրեսիային․ ըստ էության մեկ տարի հետո դարձյալ լեգիտիմացվում է թուրքադրբեջանական ագրեսիան և հետագա իրավական և դիվանագիտական հարթակներում թուլացնում, ավելի շուտ՝ չեզոքացնում է ՀՀ պահանջատիրությունը։
 
ե/Ոչ մի խոսք Արցախի ժողովրդի ապրելու իրավունքի և անվտանգության երաշխիքների մասին։
 
զ/ Ոչ մի խոսք Ադրբեջանի կողմից Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման, յուրացման կամ պղծման մասին։
 
է/ «Տարածաշրջանի տնտեսական ներուժի բացահայտում և տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակում» ահա այս առաջին հայացքից անմեղ հաստատման տակ թաքնված Հայաստանի հերթական նվաստացման, յուրացման և ոչնչացման ծրագիրը, որ մեզ բաժին հանեց ազգակործան ուրացողը։
 
Այսպիսին է նիկոլի իշխանության գինը, մեր ԱՆԱՊԱԳԱ հեռանկարը։
 
ՊԱՅՔԱՐ և ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ․․․
 
Լիլիթ Գալստյան ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ,

«Հայաստան» խմբակցության պատգամավոր

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica