close
Եղանակը Երևանում
26 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աբովյանում բախվել են Toyota Camry-ն և ոստիկանական Chevrolet-ն, վերջինս հարվածել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին

Հասարակություն

27 Նոյեմբերի 2021, 10:06
 Աբովյանում բախվել են Toyota Camry-ն և ոստիկանական Chevrolet-ն, վերջինս հարվածել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին

Կոտայքի մարզում, նոյեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 21։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում բախվել ենToyota Camry և Chevrolet մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկները տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել վարորդներին, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց՝ հայտնելով, որ իրենց լավ են զգում և վնասվածքներ չունեն։

Chevrolet մակնիշի ավտոմեքենայի վրա տեղադրված է ոստիկանական համարանիշներ, և այն հաշվառված է ոստիկանության Կոտայքի բաժնի հաշվեկշռում։ Բախման հետևանքով էլ Chevrօlet-ն հարվածել է ճանապարհը կարգավորող ցուցանակին։  Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica