close
Եղանակը Երևանում
28 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գործադիրը 1,44 մլրդ դրամ հատկացրեց Արցախին՝ բնակչության դեկտեմբերի կոմունալ ծախսերի համար, եւ եւս 12 մլրդ դրամի վարկ

Արցախ

25 Նոյեմբերի 2021, 12:01
 Գործադիրը 1,44 մլրդ դրամ հատկացրեց Արցախին՝ բնակչության դեկտեմբերի կոմունալ ծախսերի համար, եւ եւս 12 մլրդ դրամի վարկ

Կառավարությունն այսօրվա՝ նոյեմբերի 25-ի նիստում որոշեց 1,446,565.0 հազար դրամ նվիրատվություն տրամադրել Արցախի Հանրապետությանը՝ դեկտեմբեր ամսվա բնակչության էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ֆինանսավորման համար:

«Նախագծով նախատեսվում է նաև տրամադրել միջպետական վարկ՝ Արցախի Հանրապետությանը 12,086,747.3 հազար դրամի չափով՝ Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեով նախատեսված դեկտեմբեր ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության ծախսերի, պարտատոմսերի մարման նպատակով, ինչպես նաև ավելացնել «1102. Կենսաթոշակային ապահովություն» ծրագրի «12005. Կուտակային հատկացումներ մասնակցի կենսաթոշակային հաշվին» միջոցառման գծով  նախատեսված միջոցները՝ 12,221,529.1 հազ.դրամով»,- ասվում է որոշման հիմնավորման մեջ:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica