close
Եղանակը Երևանում
28 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նախկին ու ներկա դատախազներին հորդորում են ցուցմունք տալ Աղվան Հովսեփյանի դեմ. «Ժողովուրդ»

Իրավունք

25 Նոյեմբերի 2021, 10:49
 Նախկին ու ներկա դատախազներին հորդորում են ցուցմունք տալ Աղվան Հովսեփյանի դեմ. «Ժողովուրդ»

Armlur.am-ի տեղեկություններով՝ իրավապահները ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի քրեական գործով ուշագրավ քայլերի են դիմել:

«Մասնավորապես, մեզ հասած լուրերի համաձայն՝ իրավապահները դիմում են նախկին ու ներկա դատախազներին,  քննիչներին, որոնք նախկինում խնդիրներ են ունեցել Աղվան Հովսեփյանի հետ կամ այլ թեմաներով տարաձայնություն ու հորդորում են գնալ ու Հակակոռուպցիոն կոմիտեում ցուցմունք տալ Աղվան Հոփսեփյանի դեմ: Արդյունքում, ըստ մեզ հասած լուրերի՝ որոշ գործող դատախազներ չեն տրվել այդ հորդորներին եւ հրաժարվել են գնալ այդ քայլին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրեց, որ քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Աղվան Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիշյալ ժամանակահատվածում փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190 միլիոն ՀՀ դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800 միլիոն ՀՀ դրամ գույքի հափշտակություն: Նրան մեղադրանք է առաջադրվել»,- գրում է թերթը։

Երկրաշարժ Վրաստանում
28 Նոյեմբերի 2021, 12:35 Երկրաշարժ Վրաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica