close
Եղանակը Երևանում
28 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի իշխանությունները մեծ գումարներ են ծախսում գաղտնալսումների համար․ «Փաստ»

Մամուլի տեսություն

25 Նոյեմբերի 2021, 09:02
 Հայաստանի իշխանությունները մեծ գումարներ են ծախսում գաղտնալսումների համար․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ անվտանգության հարցերով փորձագետ Ռուբեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ Հայաստանում երկու անձի բջջայինում գործում է լրտեսող ծրագիր։ «Այս գիշեր Հայաստանում առնվազն երկու մարդ Apple-ից նախազգուշական նամակ է ստացել այն մասին, որ իրենց հեռախոսներում Pegasus լրտեսող ծրագիր է տեղադրված»,- գրել էր նա։ Ավելի ուշ պարզվեց, որ նրանցից մեկը «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն է:

Նա հայտարարություն էր տարածել, որ Apple ընկերությունից նամակ է ստացել, և հավելել. «Այս նամակը հաստատում է իմ նախկին հայտարարություններն այն մասին, որ Հայաստանի գործող իշխանություններն ապօրինաբար, խախտելով իմ անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը, տևական ժամանակ գաղտնալսման փորձեր են իրականացրել, որոնք ակնհայտորեն կապված են իմ քաղաքական գործունեության հետ»: Իր հերթին մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասել էր, որ, իր տեղեկություններով, Apple-ից նախազգուշական նամակ Հայաստանում 2-ից ավելի մարդ է ստացել: Ավելին, «Փաստի» տեղեկություններով, անհամեմատ ավելի մեծ թվով մարդ է ստացել: 

Ի դեպ, որոշ ժամանակ առաջ մամուլը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի հրահանգով Հայաստանը ձեռք է բերել լրտեսող ծրագիր, ընդ որում, բավականին թանկ: Ուշագրավ է, որ իսրայելական ծագման Pegasus լրտեսող ծրագիրը ընդդիմադիր ակտիվիստների և լրագրողների նկատմամբ կիբերհարձակումների համար օգտագործվել է աշխարհի մի շարք կառավարությունների, այդ թվում՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից:

Այսինքն, բացի այն, որ Հայաստանի իշխանությունները կարող են ահռելի միջոցներ ծախսել առանձին գործիչների «հետևելու» համար, կա նաև վտանգ, որ այդ տեղեկություններին կարող են հասանելիություն ունենալ նաև թշնամական երկրները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Երկրաշարժ Վրաստանում
28 Նոյեմբերի 2021, 12:35 Երկրաշարժ Վրաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica