close
Եղանակը Երևանում
28 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երեւանում տեխնոլոգիական ոլորտի մրցույթի մասնակիցները դրամական մրցանակներ են ստացել

Հասարակություն

24 Նոյեմբերի 2021, 19:53
 Երեւանում տեխնոլոգիական ոլորտի մրցույթի մասնակիցները դրամական մրցանակներ են ստացել

Նոյեմբերի 24-ին Երեւանում տեղի է ունեցել «Լավագույն տեխնոլոգիական լուծումները ոչ տեխնոլոգիական ոլորտներում» մրցույթի առաջին փուլի հաղթողների վկայագրերի հանձնման արարողությունը։

Մրցույթն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի ֆինանսավորմամբ եւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համագործակցությամբ։

Մրցույթի նպատակն է աջակցել հայաստանյան այն ընկերություններին, որոնք զբաղվում են տնտեսության ավանդական ոլորտներում նորարարական տեխնոլոգիական լուծումների մշակմամբ:

Մրցույթի հաղթողները (15) շուրջ 1 440 000 դրամի (մոտ 3000 դոլար) չափով մրցանակ են ստացել:

Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցել են մի քանի տասնյակ թիմեր։

Նախատեսվում է, որ այս տարի կֆինանսավորվի եւս 30 ծրագիր։

Երկրաշարժ Վրաստանում
28 Նոյեմբերի 2021, 12:35 Երկրաշարժ Վրաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica