close
Եղանակը Երևանում
28 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ի՞նչ է Pegasus վիրուսը, ինչպե՞ս է տարածվում, ինչպե՞ս խուսափել դրանից. փորձագետի դիտարկումները

Հասարակություն

24 Նոյեմբերի 2021, 15:46
 Ի՞նչ է Pegasus վիրուսը, ինչպե՞ս է տարածվում, ինչպե՞ս խուսափել դրանից. փորձագետի դիտարկումները

Ինչպես արդեն նշել ենք, պաշտոնապես հաստատվում է, որ Հայաստանը ձեռք է բերել Pegasus լրտեսող ծրագիր, որով ապօրինի գաղտնալսումներ են իրականացվում: Եվ, ինչպես մամուլն էր գրել, Փաշինյանն 7 մլն դոլար է ծախսել այս համակարգը ձեռք բերելու համար: Ի՞նչ համակարգ է սա, ինչպե՞ս է աշխատում, ո՞ր դեպքերում է կիրառվում: Այս հարցերի շուրջ զրուցել ենք տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև:

 Ի՞նչ է Pegasus-ը, ինչպե՞ս է տարածվում:

 -Դա հեռախոսային վիրուս է, որն այսօրվա դրությամբ ամենավատ վիրուսներից է, քանի որ կարող է շատ աննկատ ներթափանցել:

Օրինակ դեպք է եղել, որ մարդը WhatsApp-ով զանգ է ստացել, չի պատասխանել և վարակվել է, կամ WhatsApp-ով գիֆ է եկել անծանոթ մարդուց, միայն բացել, նայում է, վարակվել է: Խնդիրն այն է, որ այն շատ հեշտ և մարդուց անկախ կարող է վարակել հեռախոսը

Երբ է կիրառվում այն:

Pegasus-ն արտադրում է իսրայելական NSO Group-ը, իրենք պաշտոնապես վաճառում են պետական կառույցներին ահաբեկիչներին, հանցագործներին հետևելու համար, բայց վերջերս արտահոսք եղավ, որ Pegasus-ն օգտագործում են ինչի համար ասես, օրինակ լրագրողներին և ընդդիմադիրներին հետևելու համար:

 Այդ ցանկում են օրինակ Ադրբեջանը, Թուրքիան: Նրանք հետևել են իրենց լրագրողներին և այլն, սա լուրջ սկանդալ է առաջացրել, Apple-n հիմա NSO -ի հետ դատվում է, քանի որ իրենք օգտագործել են դա փաստացի քրեական, դիկտատուրային գործերով:

 Ինչպե՞ս խուսափել վիրուսից:

 -Ինքը շատ բարդ վիրուս է, միակ միջոցը անընդհատ ափդեյթ անելն է, Apple-ը անընդհատ թարմացումներ է անում, որպեսզի կասեցնի դրա գործունեությունը, դրա համար ամենաճիշտ տարբերակը հեռախոսը թարմ պահելն է, հասարակ մարդկանց սրանով չեն վարակում, քանի որ այն թանկ հաճույք է:

Պատերազմի ժամանակ Ադրբեջանը այն օգտագործել է մեր դեմ, բարձրաստիճան պաշտոնյաների և զինվորականների դեմ փորձել են օգտագործել, բայց երբ հեռախոսը թարմ է եղել, չի հաջողվել:

Հիմա Apple-ը նոր ծանուցումներ է ուղարկել, ես առնվազն չորս նամակի մասին գիտեմ, այդ մարդկանց ցանկից շատ դժվար է ասել ով է պատվիրատուն, որովհետև շատ տարբեր և քաղաքական և հանրային դեմքեր են, միայն գիտենք, որ պետություն է, բայց որ պետությունն է, չգիտենք:

 

 
 
Երկրաշարժ Վրաստանում
28 Նոյեմբերի 2021, 12:35 Երկրաշարժ Վրաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica