close
Եղանակը Երևանում
28 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ի՞նչ ասաց Փաշինյանը ասուլիսի ժամանակ. բառացի մեջբերումներ՝ ասուլիսից

Քաղաքական

24 Նոյեմբերի 2021, 11:08
 Ի՞նչ ասաց Փաշինյանը ասուլիսի ժամանակ. բառացի մեջբերումներ՝ ասուլիսից
Գոհար Սրապիոնյանը առանձին շարքով մեջբերումներ է ներկայացրել Փաշինյանի վերջին ասուլիսից, որոնք ներկայացնում ենք ստորև․

-«Ղարաբաղը ԼՂԻՄ մարզի կարգավիճակի նման ինչ- որ կարգավիճակով մի բան պիտի լինի, այսինքն՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմում գտնվող միավորում է... Էդ,որ անեինք պատերազմը չէր սկսի: Գուցե ճիշտը էդ էր...»
-«պիտի գայի ու ժողովրդին ասեի ճշմարտությունը, որ հրաժարվում ենք 30 տարվա պայքարից, որ այդ պայքարով մեծ զրկանք ենք կրել նպատակի հասելու համար, բայց իզուր ենք կրել, ու արձանագրենք, որ էդ 25-30 տարին ուղղակի մսխել ենք անիմաստ...»։
-«էսօր էլ նույն ընտրանքի առաջ ենք: Էսօր էլ պիտի ասենք, որ մենք հրաժարվում ենք պայքարից...»։
-.«Ասում են՝ չտաք Զանգեզուրի միջանցք ուժով ենք բացելու...քանի որ կարան ուժով բացեն, եկեք ուղղակի համակերպվենք՝ տանք»։
- «Մենք էսօր պիտի ասենք՝ ժողովուրդ ջան, եկեք միջանցքը տանք: Մենք էսօր էլ պիտի ասենք, որ մենք պետք է հրաժարվենք (պայքարից)… չենք ասում... չենք կարող ասել...»։
-«Ադրբեջանը ասում է՝ Լեռնային Ղարաբաղ բառը օգտագործելը վտանգավոր է Հայաստանի համար, ասում է կարգավիճակի մասին խոսելը վտանգավոր է Հայաստանի համար... »։
-«Բոլորը մեզ ուզում են համոզել, որ մենք պետություն չենք, մենք պետք է հրաժարվենք պետություն լինելուց: Ու հիմա կարող է պարզվել, որ մենք մեր պետությանը մեր անկախությանը, ինքնիշխանությանը լուրջ ենք վերաբերվել ու վերաբերվում... »։
-«Թուրքը մեր թշնամին ա՞. էս հարցադրումը մեր իրականության ամենամեծ պրոբլեմն է... »։
-«Մենք հայտնվում ենք մատաղացու գառան կարգավիճակում»։
-«Ես ուզում եմ, որ Թուրքիան ու Ադրբեջանը շատ պարզ պատասխանեն, ընդ որում ոչ թե հայտարարություններով, այլ գործողություններով. իրանք ուզում ե՞ն հայ ժողովրդին ոչնչացնե՞լ, թե չէ, իրանք ուզում ե՞ն հայ ժողովրդի ցեղասպանությունը շարունակեն ու ավարտին հասցնե՞ն, թե՞ չէ, ուզում են հայկական պետականությունը ոչնչացնե՞ն, թե՞ չէ , իրանք ուզում ե՞ն շարունակե՞ն ցեղասպանության քաղաքականությունը, թե՞ չէ»։
 
 

Հարսանիք ու Եռաբլուր
28 Հունվարի 2022, 14:41 Հարսանիք ու Եռաբլուր

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica