close
Եղանակը Երևանում
28 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երբ ուսանողությունը ոտքի ելնի՝ հաջողությունն ապահովված է․ Ն․ Հոխիկյանը՝ ազատագրական շարժման մասին

Քաղաքական

23 Նոյեմբերի 2021, 14:16
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երբ ուսանողությունը ոտքի ելնի՝ հաջողությունն ապահովված է․ Ն․ Հոխիկյանը՝ ազատագրական շարժման մասին

Ազատագրական շարժման իրազեկման ակցիան այսօր առավոտից քայլերթով  սկսվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկ համալսարանի մոտից՝ հայտնում է Yerkir.am-ը։ Ակցիայի մասնակիցները, անցնելով գլխավոր բուհերի՝ ԵՊՀ-ի, Ագրարային, Բժշկական, Տնտեսագիտական, Մանկավարժական համալսարանների մոտով, ուղղվելու են դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ էլ ժամը 17։00-ին տեղի է ունենալու հանրահավաք։

Ազատագրական շարժման իրազեկման ակցիան մեկնարկել է դեռևս նոյեմբերի 20-ից՝ Նաիրի Հոխիկյանի, Վազգեն Պետրոսյանի, Սոֆյա Հովսեփյանի և Արա Զոհրաբյանի նախաձեռնությամբ։ Շարժմանը երեկվանից միացել են տարբեր հասարակական-քաղաքական գործիչներ և կազմակերպություններ:

Սկզբում կազմակերպեցին մեծ ավտոերթ դեպի Սյունիքի մարզ, այնտեղ իրազեկման ակցիա իրականացնելուց հետո վերադարձան Երևան, հետո՝ նոյեմբերի 22-ի առավոտյան,  նաև պարալիզացրին, արգելափակեցին Երևանի տարբեր փողոցներ։

«Այսօր իրազեկման ակցիայի երկրորդ փուլն է, երբ շրջելու ենք Երևանի տարբեր կրթական հաստատությունների մոտով, ներկայացնելու ենք, թե ինչ է իրենից ներկայացնում Ազատագրական շարժումը, մենք ինչ ենք ազատագրելու, մենք ինչ պայքարի մեջ ենք, մենք ինչ օրակարգ ունենք, որտեղից ենք սկսել և որտեղ ենք ուզում ավարտել, իսկ մեր ավարտը պիտի լինի մեր հաղթանակը, մեր պետականության ամրությունը»,-ասաց ակցիայի հիմնադիրներից Նաիրի Հոխիկյանը։

Նա թվարկեց օրակարգի հիմնական հարցերը՝ կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը, թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն, պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը:

«Պատշաճ կերպով պետք է զինել առաջնագծում կանգնած մեր զինծառայողներին՝ ժամկետային, կամավորական, պայմանագրային, թե աշխարհազոր։ Որովհետև մենք անընդհատ տեղեկություններ ենք ստանում այն մասին, որ առաջնագծում կանգնած զինվորը չի զինվում այնպես, ինչպես պետք է, և միաժամանակ աշխարհազորը, կամավորականները, որոնք գնում են, պատրաստ են կանգնել, ինչպես Նիկոլ Փաշինյանն է անընդհատ իր հերթական մանիպուլյացիաներով ասում, որ մեր զորքն ունի աջակցության կարիք, եթե այդքան սիրում եք հայրենիքը, ուրեմն գնացեք, կանգնեք առաջնագծում, մարդիկ հազարներով գնում են, բայց զենք չեն տալիս այդ մարդկանց՝ ինչպե՞ս պիտի կռվեն թշնամու դեմ, սա է խնդիրը և թույլ չենք տա, որպեսզի մեր հանրությունը մանիպուլացվի»,-ասաց Նաիրի Հոխիկյանը։

Այսօրվա ակցիան բուհերի ընդգրկմամբ է, որովհետև, Նաիրի Հոխիկյանի համոզմամբ՝ ուսանողությունը մեր հանրության ամենաակտիվ հատվածներից է և, ճիշտ ներկայացնելով օրակարգը, հնարավոր է ուսանողությանը ոտքի հանել, իսկ երբ ուսանողությունը ոտքի է, վստահ եղեք, որ հաջողությունն ապահովված է։

Մանրամասն՝ տեսանյութում․

Երկրաշարժ Վրաստանում
28 Նոյեմբերի 2021, 12:35 Երկրաշարժ Վրաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica