close
Եղանակը Երևանում
28 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չեն կարող հայ ժողովրդի թիկունքում հանձնվել Հայաստանի ինքնիշխան տարածքները․ Արծվիկ Մինասյան

Քաղաքական

22 Նոյեմբերի 2021, 17:32
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չեն կարող հայ ժողովրդի թիկունքում հանձնվել Հայաստանի ինքնիշխան տարածքները․ Արծվիկ Մինասյան

Մայրաքաղաքի տարբեր հատվածներում բողոքի զանգվածային ակցիաներ իրականացնող քաղաքացիները երթով շարժվեցին դեպի Ազգային ժողով և ընդդիմադիր պատգամավորներին հանձնեցին իրենց դիմումը, որում ձևակերպել են խորհրդարանից դուրս գեներացված պահանջը Նիկոլ Փաշինյանին՝ գաղտնազերծել առաջիկայում ստորագրվելիք փաստաթուղթը՝ հայտնում է Yerkir.am-ը։

«ԱԺ-ին է ընտրել ժողովուրդը, ոչ թե կառավարությանը, ոչ թե Նիկոլ Փաշինյանին, ուստի խնդրում ենք մեր պահանջին ընթացք տալ՝ վերջնարդյունք ունենալով այդ փաստաթղթի բացահայտումը, որպեսզի ժողովուրդը անակնկալի չգա և անհրաժեշտության դեպքում կարողանա կանխել ցանկացած աննպաստ գործընթաց»,-ասաց ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանին հանձնելով դիմումը։

Արծվիկ Մինասյանն ասաց՝ մեզ համարեք ձեզանից մեկը՝ ընդդիմության մանդատները ձեր մանդատներն են։

«Այս պայքարը, որ սկսվել է բավական երկար ժամանակ ու հիմա ծավալվում է ավելի խորքային առումով, և այն պահանջները, որ առաջադրվում են արդեն տևական ժամանակ է մենք իրացնում ենք»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Նա նշեց, որ նոյեմբերի 25-ին ԱԺ լսումներ են հրավիրված՝ օրակարգում ունենալով հենց այդ հարցերը։

«Ավելին, նաև խորհրդարանական տարբեր հանձնաժողովների, մեր երկու ընդդիմադիր խմբակցությունների բոլոր հնարավորություններով պահանջելու ենք, որ թե՛ ձեր նշած փաստաթուղթը և թե՛ առհասարակ բոլոր մանրամասնությունները քննարկման առարկա դառնան։ Միանշանակ ճիշտ եք՝ չի կարող հայ ժողովրդի թիկունքում ստորագրվել, բանակցվել կամ պարզապես ապօրինի կերպով հանձնվել Հայաստանի ինքնիշխան տարածքները, ավելին, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող սակարկման առարկա դառնալ»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Նա վստահեցրեց, որ այս բոլոր հարցերով խորհրդարանական ընդդիմությունը փողոցի ակցիայի մասնակիցների հետ է։

Մանրամասն՝ տեսանյութում․

Երկրաշարժ Վրաստանում
28 Նոյեմբերի 2021, 12:35 Երկրաշարժ Վրաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica