close
Եղանակը Երևանում
16 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանը կարող է զրկվել ամերիկյան ռազմական օգնության բոլոր տեսակներից. քննարկում՝ ԱՄՆ Սենատում

Քաղաքական

17 Նոյեմբերի 2021, 22:12
 Ադրբեջանը կարող է զրկվել  ամերիկյան ռազմական օգնության բոլոր տեսակներից. քննարկում՝ ԱՄՆ Սենատում
ԱՄՆ Սենատն այսօր սկսում է «ԱՄՆ ազգային պաշտպանական արտոնությունների ակտի» քննարկումները։
 
Ըստ այդմ քննարկվելու է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ջանքերով սույն ակտին առնչվող հետևյալ օրենսդրական փոփոխությունները․
 
1) «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հովածի կիրառություն, որով Ադրբեջանը զրկվում է ամերիկյան ռազմական օգնության բոլոր տեսակներից։
 
2) «Բայրակթար» անօդաչուներում ամերիկյան տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ տեղեկատվություն տրամադրում՝ այն համատեքստում, որ այդ տեխնոլոգիաների օգտագործումը երրորդ երկրի կողմից արդյո՞ք ամերիկյան օրենսդրության խախտում չէ։
 
3) Պետդեպարտամենտից և Պաշտպանության դեպարտամենտից համատեղ զեկույցի պահանջ՝ 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ՝ ներառյալ հարձակումների ժամանակ ամերիկյան տեխնոլոգիաների կիրառումը, սպիտակ ֆոսֆորի, կասետային ռումբերի և այլ արգելված զինամթերքի օգտագործումը, ինչպես նաև օտարերկրյա վարձկանների ներգրավումը։
 
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն ակտիվորեն աշխատում է հնարավորինս մեծ արդյունք ապահովելու համար։
 
 

Գևորգ Ղուկասյան

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու, քաղաքագետ

 

 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica