close
Եղանակը Երևանում
29 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանը «դավաճան» պիտակը վաստակել է ոչ թե նոյեմբերի 9-ին փաստաթուղթ ստորագրել-չստորագրելով, այլ անցյալ տարվա իր գործողություններով․ Մամիջանյանը՝ բոյկոտի մասին

Քաղաքական

16 Նոյեմբերի 2021, 11:18
 Փաշինյանը «դավաճան» պիտակը վաստակել է ոչ թե նոյեմբերի 9-ին փաստաթուղթ ստորագրել-չստորագրելով, այլ  անցյալ տարվա իր գործողություններով․ Մամիջանյանը՝ բոյկոտի մասին

Բոյկոտելու ենք ԱԺ նիստերը և կվերադառնանք նիստերի դահլիճ այն ժամանակ, երբ կառավարությունը պատրաստ լինի բացատրություններ տալու առաջնային մանդատ կրող մարմնին՝ այսինքն ժողովրդին, թե ինչ է կատարվում մեր հայրենիքի հետ՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով  սնդիկի մասին օրինագծի քննարկման ժամանակ ընդդիմության նախաձեռնած բոյկոտին, որի ընթացքում ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները լքեցին նիստերի դահլիճը՝ ասելով, որ սնդիկ-փարթիներին մասնակցելու ցանկություն չունեն քանի դեռ պարզ չէ՝ ինչ է կատարվում հայրենիքի սահմանին։

Արդյո՞ք 2022թ-ի բյուջեն քննարկելու ժամանակ կառավարության հետ հարցուպատասխանից կօգտվեն սահմանային հարցերն ուղղելու համար, Մամիջանյանն ասաց՝ ժամանակը ցույց կտա։

«Երեկ երեկոյան ընդդիմության պահանջած արտահերթ թե՛ ԱԺ խորհրդի, թե՛ լիագումար նիստերը կոպտագույն կերպով, ցինիկաբար տապալվեցին իշխող մեծամասնության կողմից, երևի իրենք համարում են, որ սնդիկի մասին, Հարկային օրենսգրքի և մի շարք այլ փոփոխություններ ավելի օրհասական կարևորություն ունեն, քան մեր հայրենիքի սահմաններում տիրող իրավիճակը»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Լուրերը, թե Նիկոլ Փաշինյանը միտումնավոր չի կանխում ադրբեջանցիների ներթափանցումը ՀՀ սահմաններից ներս, որպեսզի մարդկանց համոզի, որ նախընտրելի կլիներ այս տարվա նոյեմբերի 9-ին փաստաթուղթ ստորագրելով դրանք հանձնել Ադրբեջանին, քան զոհերով ու բռնի ուժով, Հայկ Մամիջանյանը մեկնաբանեց, որ սահմանային լարվածությունը ստեղծվել է իշխանությունների անցյալ տարվա հակահայկական, հակապետական և ապիկար գործողություններից։

«Ինչպես նաև ինչպես ինքը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, իր միանձնյա որոշման պատճառով, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չներառված մեր հայրենիքի հատվածների առանց կրակոցի հանձնելու, նահանջի հրաման տալու պատճառով, ուստի այս պահին ստեղծված իրավիճակը պետք է քննարկել ոչ թե այս տարվա նոյեմբերի 9-ի բանակցություններին գնալ կամ չգնալու պրիզմայով, այլ մինչև այդ այս դավաճանական խունտայի գործողությունների հետևանքների պրիզմայով»,-ասաց նա։

Մամիջանյանը վստահ է, որ Փաշինյանի համար անհնար է «դավաճան» պիտակից խուսափել անգամ առանց փաստաթուղթ ստորագրելու տարածքներ հանձնելու պարագայում, որովհետև ինքը դա վաստակել է անցյալ տարվա իր գործողություններով։

Արդյո՞ք ընդդիմության բոյկոտը կվերաճի մանդատները վար դնելու գործողության՝ Մամիջանյանը «Պատիվ ունեմ» խմբակցութան պարագայում չբացառեց, քանի որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ամիսներ առաջ է հայտնել, որ իրենց պատգամավորները պատրաստ են ցանկացած պահի միայն փողոցային պայքարի անցնել, դա որևէ կերպ նորություն չէ և այդ գործիքը իրենք միշտ իրենց զինանոցում ունենալու են։

«Մանդատը ընդամենը մեր ձայնի լսելիության ապահովման գործիք է, այն պահից, երբ այդ գործիքը անպիտան և անկիրառելի դառնա, մենք այն դեն կնետենք։ Եթե դեռ վար չենք դրել, ուրեմն համարում ենք, որ դեռևս մանդատի օգտագործմամբ հնարավոր է մեր քաղաքացիների աչքերը բացել։ Հաշվենք, որ դա մեզ համար ռուպոռ է, հենց որ այդ ռուպոռի բատարեյկաները նստեն՝ մենք այն դեն կնետենք»,-ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորը։

Մամիջանյանը չհստակեցրեց, թե «բատարեյկաներն» այս պահին որքանով են լիցքավորված, միայն նշեց, որ ընդդիմության մանդատները վար դնելու անհրաժեշտության մասին Թագուհի Թովմասյանի հայտարարությունը անձնական էր, թեև դրա մասին Երրորդ նախագահը խոսել էր դեռ ամիսներ առաջ։

Աննա Բալյան

Հարսանիք ու Եռաբլուր
28 Հունվարի 2022, 14:41 Հարսանիք ու Եռաբլուր

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica