close
Եղանակը Երևանում
4 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան զորքեր է տեղակայել Սիրիայի հյուսիսում՝ քրդերի վրա հարձակվելու համար. Bloomberg

Աշխարհ

28 Հոկտեմբերի 2021, 11:40
 Թուրքիան զորքեր է տեղակայել Սիրիայի հյուսիսում՝ քրդերի վրա հարձակվելու համար. Bloomberg

Թուրքիան զորքեր է տեղակայել Սիրիայի հյուսիսում՝ քրդերի վրա հարձակվելու համար. հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Bloomberg-ին։

Գործակալության աղբյուրները հայտնում են, որ ավելի քան 200 բեռնատարներից բաղկացած շարասյունը զինամթերքով, զենքով և հատուկ տեխնիկայով ժամանել է Իդլիբ նահանգ։

Իր հերթին, սիրիական պետական SANA գործակալությունը առաջարկում է, որ Անկարան ծրագրում է գրավել Քոբանի քաղաքի հարավում գտնվող տարածքները՝ Եփրատ գետից արևմուտք և արևելք գտնվող իր վերահսկողության տակ գտնվող տարածքները միավորելու համար։

Պաշտոնական Դամասկոսը բազմիցս պահանջել է Անկարայից դուրս բերել սահմանային տարածքից այն զորքերը, որոնք այնտեղ են գտնվում առանց սիրիական իշխանությունների համաձայնության։

Երկու օր առաջ Թուրքիայի մեջլիսը երկարաձգել էր թուրքական զորքերի ներկայությունը Իրաքում և Հյուսիսում:

Հիշեցնենք, որ թուրքական 3 խոշոր ռազմական գործողությունների արդյունքում Սիրիայի հյուսիսային շրջանների մեծ հատված հայտնվել են թուրքական օկուպացիայի տակ:


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica