close
Եղանակը Երևանում
3 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արմեն Չարչյանն արդեն մեկ ամիս է՝ փաստացի խոշտանգվում է. Էլինար Վարդանյան

Քաղաքական

27 Հոկտեմբերի 2021, 18:05
 Արմեն Չարչյանն արդեն մեկ ամիս է՝ փաստացի խոշտանգվում է. Էլինար Վարդանյան

«Ինչու՞ առողջապահության նախարարությունը չի պատասխանել Արմեն Չարչյանի գործով դատարանի գրությանը և ինչո՞ւ մինչ այժմ չի կազմակերպել դատաբժշկական հանձնաժողովի ստեղծումը»,-ԱԺ-ում ընթացոց հարցուպատասխանի ժամանակ նման հարց ուղղեց  ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով դատարանը երեկ ստիպված էր հետաձգել Արմեն Չարչյանի դատական նիստը, քանի որ դատաբժշկական փորձաքննություն նշանակելուց հետո անցել է մեկ ամիս, սակայն ո՛չ եզրակացություն կա, ո՛չ էլ համապատասխան հանձնաժողովն է ստեղծվել։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ նախարարությունն ըստ ընթացակարգի ներկայացրել է հանձնաժողովի անդամների ամբողջական կազմը և կարգին համապատասխան է շարժվել։

«Հանձնաժողովը ստեղծված է, համալրված է և ըստ ընթացակարգի կիրականացնի ամբողջական փորձաքննությունը»,-նշեց նախարարը։

Էլինար Վարդանյանը հետաքրքրվեց՝ արդյոք դատարանին տեղյակ պահե՞լ են այդ մասին, և ինչու՞ է այդ ընթացակարգն այդքան երկար տևում. «Ըստ էության մեկ ամիս է, ինչ փաստացի խոշտանգվում է առողջական խնդիրներ ունեցող մարդը, որը գտնվում է անազատության մեջ։ Հասկանու՞մ եք, որ այս ընթացակարգով ձգձգելու պատճառով, եթե հանկարծ Արմեն Չարչյանի առողջությունն ավելի վատթարանա, ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է հենց ձեր վրա»,-նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հայ-ուկրաինական կրկես
2 Դեկտեմբերի 2021, 18:32 Հայ-ուկրաինական կրկես
Մաստակ՝ կորոնավիրուսի դեմ
2 Դեկտեմբերի 2021, 17:12 Մաստակ՝ կորոնավիրուսի դեմ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica