close
Եղանակը Երևանում
2 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ժողովրդական կոչված իշխանությունը քյասիբին կարտոֆիլից էլ է զրկում. Արեգնազ Մանուկյան

Քաղաքական

27 Հոկտեմբերի 2021, 13:24
 Ժողովրդական կոչված իշխանությունը քյասիբին կարտոֆիլից էլ է զրկում. Արեգնազ Մանուկյան

Սիրելի՛ հայրենակիցներ

Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թեկնածուն որևէ բովանդակային ու հստակ պատասխան չտվեց մեզանում արձանագրվող գների աճի և ձեռնարկվելիք քայլերի մասով։ Մինչդեռ համաձայն ՀՀ սահմանադրության՝ Կենտրոնական բանկի գլխավոր ֆունկցիան գների կայունության ապահովումն է։

Սահմանված է, որ գնաճի առավելագույնը պետք է լինի 5,5 տոկոսը։ Այս տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական գների ինդեքսը 6,7 տոկոսով ավելացել է։ Իսկ այս տարվա սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ գներն ավելացել են 8,9 տոկոսով։

Ավելի պարզ լեզվով ներկայացնեմ պատկերն ըստ պաշտոնական վիճակագրության։ Սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքը մեկ տարում թանկացել են 15,4 տոկոսով։ Ալկոհոլային խմիչն ու ծխախոտը՝ 9,3 տոկոսով։ Հագուստն ու կոշիկը՝ 12,4 տոկոսով։ Տրանսպորտը՝ 8,8 տոկոսով։ Թանկացել են հացաբուլկեղենը, ձուն, ձուկը, մսամթերքը, բանջարեղենը։

Նախկինում ատելի, իսկ ներկայումս իշխանությունների սիրելի դարձած հայտնի օլիգարխին պատկանող բիզնեսում թռիչքաձև աճ կա։ Շաքարավազը ռեկորդային 31,1 տոկոսով է թանկացել։ Այլ ռեկորդակիր ապրանքատեսակներ էլ կան։

Եվ այս ամենն այն իշխանության պայմաններում, որը 2018-ի իշխանափոխությունից առաջ գների աճի թեմայով հանրահավաք էր անում, մեղադրում էր նախկին իշխանության այն ներկայացուցչին, որն ասում էր, թե աղքատը թող միս չուտի, այլ քյասիբի կարտոֆիլով յոլա գնա։ Հիմա ժողովրդական կոչված իշխանությունը քյասիբին կարտոֆիլից էլ է զրկում։ Դրանից առաջ էլ իր նախարարներից մեկի շուրթերով խորհուրդ էր տալիս ժողջանին ոսպի ու այլ ապրանքատեսակների փոխարինիչներ գտնել ու յոլա գնալ։

Թոշակառուների 3 տոկոսի համար թոշակը 2,100 դրամով ավելացնում են, թմբկահարում այդ մասին, բայց գների աճի այնպիսի պատկեր է, որ այդ 2,100 դրամը նույնիսկ 3 տոկոսին էլ չի օգնի։ Փոխարենն իշխանավորներն իրենք իրենց եկամուտներն են ավելացնում՝ պարգևավճարների ու պետական բյուջեի միջոցների հաշվին ասֆալտային ու այլ տենդերների հաղթեցման միջոցով։

Առաջին սպառման ապրանքների գների աճի դեմ ոչինչ կամ գրեթե ոչինչ չի արվում։ Եվ սա այն իշխանության դեպքում, որն իշխանափոխությունից հետո հայտարարում էր, որ իրենք հիմա մոնոպոլիաները կվերացնեն ու գներն ավտոմատ կիջնեն։ Գները չեն իջնում։ Հակառակը՝ բարձրանում են։ Դա նշանակում է, որ կա՛մ մոնոպոլիաների դեմ չեն պայքարում ու հիմա իրենք են դարձել մոնոպոլիստներ՝ թալանելով ժողովրդին, կամ էլ ընդդիմադիր եղած տարիներին ստել են մոնոպոլիաների մասով ու պոպուլիզմով զբաղվել։ Երկուսից մեկը։

Ի դեպ, իշխանափոխությունից հետո հայտարարվում էր, որ ժողովրդավարության բաստիոն ենք դարձել, հասել ու անցել ենք ամերիկաներին՝ զարգացած երկրներին։ Հիմա իրենք ամերիկաների մակարդակի գներն են ապահովում ժողովրդի համար՝ աֆրիկյան հետամնաց երկրների ժողովուրդների եկամուտներ ապահովելով։ Հեղափոխական փարիսեցիությունը հենց սա է, որ կա։

 

ՀՀ ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյան


Համընկնու՞մ թե՞ ընդօրինակում
1 Դեկտեմբերի 2021, 23:37 Համընկնու՞մ թե՞ ընդօրինակում
Վարդենուտի Թուխ Մանուկը
1 Դեկտեմբերի 2021, 23:23 Վարդենուտի Թուխ Մանուկը

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica