close
Եղանակը Երևանում
30 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՊՊԾ-ականները երանությամբ են հիշում նախկիններին․ «Հրապարակ»

Մամուլի տեսություն

27 Հոկտեմբերի 2021, 08:46
 ՊՊԾ-ականները երանությամբ են հիշում նախկիններին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ-ում հերթական միջադեպը գրանցվեց․ ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը, ակնարկելով ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանին, ամբիոնից հայտարարեց, որ Արցախն ուրացողը դավաճան է։ Նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն էլ որոշեց «գողական գնալ»՝ հրահանգեց անջատել Մանուկյանի խոսափողը եւ անվտանգության աշխատակիցներին կարգադրեց, որ նրան հեռացնեն ամբիոնից։ ՊՊԾ 2 աշխատակից մտան ներս եւ Մանուկյանի թեւերից բռնելով՝ քարշ տվեցին դուրս։

Այս իշխանությունն արդեն սովորույթ է դարձրել ԱԺ աշխատանքներին ՊՊԾ-ին ներգրավելը: Երբեւէ ՀՀ պառլամենտում զինված ախրաննիկներ չեն եղել, առավել եւս՝ պատգամավորներին դահլիճից երբեք բերման չեն ենթարկել, այն էլ՝ ելույթի համար։ Սրանից գոհ չեն նաեւ ԱԺ-ում ծառայող ՊՊԾ-ականները, որոնք երանությամբ են հիշում նախկիններին, որոնք իրենց նման հրահանգներ չէին տալիս, եւ դժգոհում են, որ իրենց պարտականությունների մեջ չի մտնում ամբիոնից ելույթ ունեցող պատգամավորին լռեցնելը կամ հեռացնելը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica