close
Եղանակը Երևանում
3 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դավիթ Տոնոյանի տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա արգելանք է դրվել․ «Փաստինֆո»

Հասարակություն

26 Հոկտեմբերի 2021, 19:20
 Դավիթ Տոնոյանի տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա արգելանք է դրվել․ «Փաստինֆո»

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով ապրանքագիտական և պայթյունատեխնիկական փորձաքննություն չի իրականացվի։ ԱԱԾ-ն ընդհատել է փորձաքննությունների կատարումը։

Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում դա պայմանավորել է նախաքննական մարմնի՝ պատշաճ քննություն չիրականացնելու ցանկությամբ։ Նման կարծիք պաշտպանության կողմի մոտ վաղուց էր ձևավորվել, իսկ փորձաքննություններն անկատար թողնելու հանգամանքը, պաշտպանի խոսքով, հաստատեց այն։

«Ամենայն հավանականությամբ, նախաքննական մարմինը հասկացել է, որ ոչ փաստաթղթային առումով չեն կարող հիմնավորել իրենց խոսքով անպիտան հրթիռների մասը, հասկացան, որ նշանակված փորձաքննությամբ չեն կարողանալու բավարար տվյալներ ձեռք բերեն, որ այդ հրթիռները եղել են անորակ, անպիտան, հակառակը, կհիմնավորվի, որ դրանք լրիվ պիտանի և մարտական առաջադրանքներ կատարելու ունակ են։ Հնարավոր բոլոր միջոցներն անում են, որ այդ մասը շրջանցեն», - նշել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ օբյեկտիվ քննության տեսանկյունից ակնհայտ է, որ հրթիռների պիտանելիության հարցը միայն հատուկ մասնագիտական գիտելիքների շրջանակներում կարող են պարզել, դրանց պատասխանը կարող են տալ միայն փորձագետներ, իսկ նշանակված փորձաքննություններից հեռացնել այդ հարցերը նշանակում է, որ խուսափում են այդ մասով քննություն իրականացնելուց և քննությունն օբյեկտիվ ուղղությամբ տանելուց։

Ինչ վերաբերում է Տոնոյանի փաստաբանական խմբի՝ փորձաքննություններին մասնակցելու նախաձեռնության մասին տարածած հայտարարության հնարավոր ազդեցության մասին, փաստաբանը չի բացառել, որ դա ևս կարող է ազդեցություն ունենալ, սակայն հստակ չի կարող պնդել, քանի որ հայտնի չէ, թե երբ է որոշում կայացվել՝ փորձաքննություններն անկատար թողնելու մասին։ Սույն որոշումը պաշտպանության կողմը դեռևս չի ստացել, սակայն օրերս պահանջել է՝ հետագայում վիճարկելու համար։

Փաստաբանը տեղեկացրել է, որ Դավիթ Տոնոյանի տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա արգելք է դրվել, սահմանափակումները տարածվում են նաև Տոնոյանի մերձավոր ազգականների վրա, սակայն սահմանափակումները վերացնելու պահանջ պաշտպանության կողմը չի բարձրացրել։

«Պարոն Տոնոյանը չի ցանկանում։ Որպեսզի չմեկնաբանեն, որ ինքը որևէ կերպ փորձում է խոչընդոտել կամ ինչ-որ մեկի միջոցով կարող է խոչընդոտել, մեզ հորդորել է, որ նշված որոշումը չբողոքարկվի մեր կողմից», - նշել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ պաշտպանության կողմն ամեն ինչ անում է օբյեկտիվ քննության համար, ինչից, սակայն խուսափում է օբյեկտիվ քննություն ապահովող կողմը։

Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ որևէ քննչական գործողություն այս ընթացքում չի կատարվել, Տոնոյանը հրաժարվել է ցուցմունք տալուց։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն ձերբակալվել են ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում և կալանավորման միջնորդություն ներկայացրել դատարան, որոնք բավարարվել են։ Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը որպես մեղադրյալ են ներգրավվել 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։ Քրեական գործի շրջանակներում ձերբակալվել, ապա կալանավորվել է նաև ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Ստեփան Գալստյանը: Նա մեղադրվում է նյութական ծանր հետևանքներ առաջացնող պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:

Հայ-ուկրաինական կրկես
2 Դեկտեմբերի 2021, 18:32 Հայ-ուկրաինական կրկես

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica