close
Եղանակը Երևանում
3 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանում, միայն Ադրբեջանի պարտադրմամբ, սահմանագծում է տեղի ունենում․ Սեյրան Օհանյան

Քաղաքական

26 Հոկտեմբերի 2021, 17:46
 Հայաստանում, միայն Ադրբեջանի պարտադրմամբ, սահմանագծում է տեղի ունենում․ Սեյրան Օհանյան

Այս քննարկման ընթացքում շատ հարցերի պատասխաններ մենք չստացանք։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության առաջնորդ Սեյրան Օհանյանը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» թեմայով փակ քննարկումից հետո։

Օհանյանի խոսքով՝ կարելի է մի քանի եզարակացություն անել։ Առաջինը՝ այստեղ հրավիրել ենք քաղաքական գործիչների, որոնք տիրապետում են քաղաքական, ռազմավարական, ռազմաքաղաքական և նաև իրավական հենքերին։

«Չստացանք պատասխաններ, որոնք պետք է վերաբերեին պատերազմից հետո առկա իրավիճակի գնահատամանը, դրա շրջանականերում մեր պետությունում ռազմավարական վերանայման իրականացմանը։ Երկրորդ եզրակացությունն այն է, որ որևիցե մի հենք չի եղել, որ հայկական զորքերը՝ լինի  ՊՆ, թե՝ սահմանապահ ստորաբաժանումներ, հետ քաշվեն այն դիրքերից, որտեղ պատերազմն ավարտվել է, հատկապես՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածների մասին է։ Եզրակացությունը մեկն է՝ այդ ամենն իրականացվել է բանավոր կերպով՝ ՀՀ իշխանությունների կողմից»,- ասաց Օհանյանը։

«Հայաստան» խմբակցության առաջնորդի երրորդ դիտարկումն այն մասին էր, որ ժամանակին որոշում չի ընդունվել կարևոր ռազմավարական կետերը  զբաղեցնելու շփման գծում։

«Պետք  է արվեր արագ կերպով մոբիլիզացիա, պետք է որոշումներ ընդունեին, դիրքերը կահավորեին, բայց կատարվել է հակառակը»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica