close
Եղանակը Երևանում
2 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իսրայելը կրկին մշակում է Իրանի դեմ հարվածներ

Աշխարհ

22 Հոկտեմբերի 2021, 16:28
 Իսրայելը կրկին մշակում է Իրանի դեմ հարվածներ

Իսրայելի ռազմաօդային ուժերը վերադարձել են Իրանի միջուկային օբյեկտների վրա հնարավոր հարձակման նախապատրաստմանը։ Այս մասին հայտնել է իսրայելական 12-րդ ալիքը։

Ըստ հաղորդման՝ ՑԱԽԱԼ-ը երկու տարուց ավելի նման զորավարժություններով և վարժանքներով չի զբաղվում: Այնուամենայնիվ, վերջին օրերին Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ Ավիվ Կոհավին մի քանի քննարկումներ է անցկացրել և հանձնարարել կենտրոնանալ հետախուզական տվյալների հավաքագրման, իրական օպերատիվ պլանների մշակման և այդ պլանների հիման վրա զորավարժությունների անցկացման վրա:

Առաջիկա տարում Իսրայելի պաշտպանության բանակը, մասնավորապես՝ օդուժը, կսկսի ավելի ակտիվ նախապատրաստվել Իրանի միջուկային օբյեկտներին հնարավոր հարված հասցնելուն։ Այս քայլի ժամանակը պատահական չէ, նշում է «Մանրամասներ» հրատարակությունը։ Դա տեղի է ունենում իրանցիներին միջուկային գործարքի հարցով  բանակցությունների սեղանի շուրջը վերադարձնելու՝ ԱՄՆ-ի փորձերի ֆոնին:


Հայ-ուկրաինական կրկես
2 Դեկտեմբերի 2021, 18:32 Հայ-ուկրաինական կրկես
Մաստակ՝ կորոնավիրուսի դեմ
2 Դեկտեմբերի 2021, 17:12 Մաստակ՝ կորոնավիրուսի դեմ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica