close
Եղանակը Երևանում
2 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեր հարևանների հետ հարաբերությունները մեզ համար առաջնահերթություն են. Իրանի նախագահ

Տարածաշրջան

22 Հոկտեմբերի 2021, 14:31
 Մեր հարևանների հետ հարաբերությունները մեզ համար առաջնահերթություն են. Իրանի նախագահ

Մեր հարևանների հետ հարաբերությունները մեզ համար առաջնահերթություն են, և մենք թույլ չենք տա, որ սիոնիստները խաթարեն մեր հարաբերությունները մեր հարևանների հետ. ըստ IRNA-ի՝ հայտարարել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին։

Իբրահիմ Ռաիսին հինգշաբթի՝ հոկտեմբերի 21-ին, Իսլամական խորհրդատվական ժողովում Արևելյան և Արևմտյան Ադրբեջանի նահանգների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ օտար երկրները անբարյացակամ են տարածաշրջանի և հարևան երկրների նկատմամբ։

«Նրանք ինքնուրույն են, և մենք թույլ չենք տա, որ սիոնիստները փչացնեն մեր հարաբերությունները մեր հարևանների հետ։ Բարիդրացիական հարաբերությունները, տնտեսական և առևտրային հարաբերություններն ու սահմանամերձ շուկաների աշխուժացումը Իսլամական Հանրապետության ծրագրերից և քաղաքականություններից են, իսկ հարևանների հետ առևտուրը կարող է օգնել զարգացնել տնտեսությունը և հետագա հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ»,- ասել է Իրանի նախագահը:

Հայ-ուկրաինական կրկես
2 Դեկտեմբերի 2021, 18:32 Հայ-ուկրաինական կրկես
Մաստակ՝ կորոնավիրուսի դեմ
2 Դեկտեմբերի 2021, 17:12 Մաստակ՝ կորոնավիրուսի դեմ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica