close
Եղանակը Երևանում
7 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՍԴ-ն առողջապահության նախարարի հրամանի հետ կապված մեր դիմումի քննության օր է նշանակել նոյեմբերի 25-ը․ Արամ Վարդևանյան

Հասարակություն

21 Հոկտեմբերի 2021, 19:33
 ՍԴ-ն առողջապահության նախարարի հրամանի հետ կապված մեր դիմումի քննության օր է նշանակել նոյեմբերի 25-ը․ Արամ Վարդևանյան

Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել առողջապահության նախարարի հրամանի հետ կապված «Հայաստան» դաշինքի դիմումը, այն կքննվի բանավոր ընթացակարգով նոյեմբերի 25-ին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Սիրելի հայրենակիցներ,

Հիշեցնեմ, որ մեր կողմից անհապաղ արձագանք էր տրվել հանրության հիմնավոր և օբյեկտիվ բողոքին Առողջապահության նախարարի հայտնի հրամանի մասով, որով այն փաստացի վերածվել էր ՀԱՐԿԱԴԻՐ պատվաստման գործընթացի: Մեր կողմից ներկայացվել էր ՍԴ դիմում և միջնորդություն, որպեսզի ակնհայտ հակասահմանադրական հրամանը կասեցվի: Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել մեր դիմումը, որոշել է այն քննության առնել ԲԱՆԱՎՈՐ ընթացակարգով, քննության օր է նշանակվել բավականին սեղմ ժամկետ՝ այն է նոյեմբերի 25-ը: Կասեցման միջնորդությունը, չնայած դրա հստակ հիմնավորվածությանը, բավարար կողմ ձայներ ՍԴ-ում չի հավաքել: Մեկ անգամ ևս ուզում եմ կարծիքս ասել՝ ես կողմ եմ պատվաստմանը, դեմ եմ հարկադրանքին: Դեմ եմ, որ կառավարությունն իր պարտականությունը հետազոտման ծախսերի փոխհատուցման՝ թողնի ժողովրդի վրա, սպառնալիքով խոսի ժողովրդի հետ, պարզ ու անկեղծ կոմունիկացնելու փոխարեն: Փաստ է, որ այսօրվա համաշխարհային առողջապահական համակարգը, կորոնավիրուսային համավարակի ու այս չարիքի դեմ, ավելի լավ լուծում քան պատվաստումն է՝ չունի, սակայն հարկադրանքի, հավելյալ ծախսեր ստեղծելու, կամ սպառնալաիքի պայմանները ևս անընդունելի են: Կառավարությունը, գործատուները և աշխատողները պետք է գիտակցեն, որ այլևս այս հարցը ՎԵՃ Է Սահմանադրական դատարանում»,- ասված է գրառման մեջ:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica