close
Եղանակը Երևանում
4 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մարիամ Մերաբովան Երևանում հանդես կգա նոր մենահամերգով՝ «Գրիր ինձ…»

Մշակույթ

20 Հոկտեմբերի 2021, 17:56
 Մարիամ Մերաբովան Երևանում հանդես կգա նոր մենահամերգով՝  «Գրիր ինձ…»

Ժամանակակից ջազի աստղ Մարիամ Մերաբովան Երևանում հանդես կգա նոր՝  «Գրիր ինձ…» («Напиши мне…») խորագիրը կրող մենահամերգով, որը կկայանա նոյեմբերի  20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Մերաբովան ելույթ կունենա Արմեն Մերաբովի «Miraif» նախագծի և  ջազ-էստրադային  նվագախմբի ուղեկցությամբ:

Համերգն իրականություն կդառնա Էմիլ Կարատի նախաձեռնությամբ, գործընկերներն են «Fly1Armenia» ավիաընկերությունը, «InfoExpert»  և «Rent a car» ընկերությունները:

«Գրիր ինձ ...»-ը նոր ծրագիր է, որը հատուկ պատրաստված է հայ ունկնդրի համար ՝ հաշվի առնելով երգչուհու ունեցած առանձնահատուկ վերաբերմունքը հայրենիքում իր համերգների նկատմամբ:

Երգացանկում ներառված են երգեր մայրիկի, հայրենիքի, հարազատ ու սիրելի մարդկանց հանդեպ սիրո մասին, երգեր նվիրված  զոհված հերոսների հիշատակին,   ի փառս Հայաստանի որդիների ՝ անվերապահ հավատով հայ ժողովրդի ուժին և իմաստությանը, նրա հզոր, խաղաղ, բարգավաճող, արդար և արժանապատիվ ապագային:

Համերգային ծրագրում կհնչեն դաշնակահար և կոմպոզիտոր  Արմեն Մերաբովի հեղինակային երգերը գրված կնոջ՝ Մարիամ Մերաբովայի,  խոսքերի հիման վրա:

Հանդիսատեսը կլսի նաեւ գլուխգործոցներ  խորհրդային ժամանակաշրջանի ոսկե ֆոնդից՝ Կոնստանտին Օրբելյան, Անդրեյ Էշպայ, Վադիմ Գամալեյ, Առնո Բաբաջանյան, Իգոր Կրուտոյ, Յուրի Բիրյուկով, Մարկ Մինկով, Վլադիմիր Վիսոցկի, Վալերի Զուբկով, Մարկ Ֆրադկին,  Ժորժ Կառվարենց:  Ինչպես նաև կհնչեն հեղինակային երգեր՝ գրված  Ռոբերտ Ռոժդեստվենսկու, Վերոնիկա Տուշնովայի, Եվգենի Դոլմատովսկու, Մարինա Ցվետաևայի խոսքերի հիման վրա:  Համերգային ծրագրին կմասնակցի  երգահան, երգիչ Նոդար Ռևիան:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica