close
Եղանակը Երևանում
4 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

180 անձ կա. Ադրբեջանը կա՛մ բոլորին կվերադարձնի ողջ, կա՛մ՝ մեռած. Արտակ Զեյնալյանը՝ գերիների մասին

Քաղաքական

20 Հոկտեմբերի 2021, 17:41
 180 անձ կա. Ադրբեջանը կա՛մ բոլորին կվերադարձնի ողջ, կա՛մ՝ մեռած. Արտակ Զեյնալյանը՝ գերիների մասին

Մենք ունենք ապացույցներ շուրջ 180 անձի վերաբերյալ, որոնք ողջ վիճակում եղել են Ադրբեջանի իշխանությունների իրավազորության ներքո: Ադրբեջանը կա՛մ բոլորին պետք է վերադարձնի ողջ, կա՛մ՝ մեռած. Yerkir.am-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ, արդարադատության նախկին նախարար, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը՝ խոսելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների մասին: 

Բաքվում պահվող հայ գերիների, զինվորականների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումների եւ դաժանությունների մասին պարբերաբար հայտարարություններով է հանդես գալիս ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Զեյնալյանից  հետաքրքրվեցինք՝ այս մասով ի՞նչ նոր բան կարող է հայտնել. «Նոր ինֆորմացիա չկա, ամբողջը նույնն է: Գերիներից 45 հոգի են ճանաչված, 5-ը երեկ վերադարձել են, մնացել են 40-ը»:

Ի դեպ, երեկ ուշ երեկոյան, երբ Բաքվից Երեւան վերադարձան 5 հայ ռազմագերիներ, «Էրեբունի» օդանավակայանում նրանց դիմավորեցին Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Արցախում ռուս խաղաղապահների նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովը եւ ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայիս հրամանատար Գենադի Անաշկինը։ ՀՀ կառավարությունից գեթ մեկ ներկայացուցիչ օդանավակայան չէր գնացել: Ավելին, եթե նախկինում վարչապետի ու փոխվարչապետի մակարդակով իրար հերթ չտալով հայտնում էին գերիների վերադարձի մասին, այս անգամ պաշտոնական Երեւանը Բաքվից վերադարձող ռազմագերիների վերաբերյալ որեւէ հայտարարություն չի տարածել: Ըստ ամենայնի՝ հայկական կողմը տեղեկացված չի եղել գերիների վերադարձի մասին:

Զեյնալյանից հետաքրքրվեցինք նաև, թե ովքե՞ր եւ ի՞նչ գործընթացներ են նպաստել գերիների՝ հայրենիք վերադառնալոու հարցում, վերջինս՝ նշեց, որ տղաների վերադարձը եղել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների միջազգային դատարանում տեղի ունեցող դատական գործընթացների արդյունքում:  

Նշենք, որ պաշտոնական Բաքուն Հաագայում՝ ՄԱԿ-ի դատարանում, պահանջել է հրատապ միջոց կիրառել Հայաստանի դեմ՝ պարտավորեցնելով Բաքվին տրամադրել 44-օրյա պատերազմի հետեւանքով Արցախի օկուպացված տարածքների ականապատման քարտեզները։ Պահանջին ի պատասխան՝ հայկական կողմը հիշեցրել է քարտեզները վերադարձնելու պատրաստակամության մասին:

Ականապատ քարտեզները վերադարձնելու մասին Ալիեւին խոստումներ է տվել անձամբ Նիկոլ Փաշինյանը՝  հոկտեմբերի 15-ին ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստի ժամանակ՝ հայտարարելով, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանին փոխանցել ականապատ տարածքների քարտեզները։ Մինչդեռ, Փաշինյանը պետք է վերադարձներ Ադրբեջանում պահվող բոլոր գերիներին՝ առանց նախապայամանների, քանի որ իր ձեռքով ստորագրված նոյեմբերի 9-ի եռակողմ կապիտուլացիոն հայտարարության մեջ առանձին կետ կա ռազմագերիների ու ձերբակալված անձանց փոխանակման մասին։ Ալիեւին խոստանալով Արցախի տարածքների ականապատման քարտեզները՝ Փաշինյանը կա՛մ ի ցույց է դնում սեփական անկարողությունն ու անզորությունը, կա՛մ, որն առավել հավանական է, թշնամու հետ մութ և գաղտնի պայմանավորվածությունների շրջանակներում շարունակում է Հայստանի և հայ ժողովրդի դեմ իրականացվող դավադիր քայլերը:

Մենք, այնուամենայնիվ, կարո՞ղ ենք վստահել Ադրբեջանի իշխանության խոստումներին՝ այն պարագայում, երբ անգամ մինչ օրս նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը չեն իրագործվել՝ հարցին ի պատասխան՝ Արտակ Զեյնալյանն ասաց. «Չգիտեմ…»:

 

Լիանա Սարգսյան

 

 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica