close
Եղանակը Երևանում
29 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տիգրան Ավինյանը որևէ մասնագիտական ունակություններ չունի, որ ղեկավարի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը. Վահե Հակոբյան

Քաղաքական

20 Հոկտեմբերի 2021, 14:29
 Տիգրան Ավինյանը որևէ մասնագիտական ունակություններ չունի, որ ղեկավարի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը. Վահե Հակոբյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը տեղեկություն չունի, որ ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կարող է նշանակվել Զանգեզուրի պնղձամոլիբդենային կոմբինատի տնօրեն։

«Ինձ թվում է՝ դա մամուլի մտահղացումն է, Տիգրան Ավինյանը, ինչքան՝ գիտեմ, որևէ մասնագիտական ունակություններ չունի, որ  ղեկավարի կոմբինատը», - լրագրողների հետ զրույցում ասաց Հակոբյանը։

 

Նա ընդգծեց՝ քանի որ բաժնեմասի մեծ տոկոսն ունի «Գեոպրոմայնինգ» ընկերությունը, ըստ այդմ, տնօրեն կնշանակվի հենց ընկերության կողմից։

 
 

Հարցին՝ վտանգ սպառնո՞ւմ է իր ընտանեկան մասնաբաժնին, քանի որ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ «ժողովրդից թալանածը հետ ենք վերադարձնելու», պատգամավորն արձագանքեց. «Չհասկացա, որ գիծը տանում եք։ Այս պետության կողմից իմ նկատմամբ երեքուկես տարի է՝ ցանկացած վտանգ է սպառնում, ցանկացած վտանգ ստանում է իր պատասխանը և այդպես էլ շարունակվելու է»։

Հակոբյանն ասաց, թե իր համար անհասկանալի է՝ ինչպես բաժնեմասերը հայտնվեցին «Գեոպրոմայնինգ» ընկերության ձեռքում, սակայն ենթադրություններ ունի, որով դեռ չի կիսվի։

«Ես ձեզ խոստանում եմ՝ երբ հասկանամ, թե վերջնական ինչ է կատարվել, անմիջապես ասուլիս կհրավիրեմ ու բոլոր հարցերին կանդրադառնամ», - նշեց ընդդիմադիր պատգամավորը։

Երկրաշարժ Վրաստանում
28 Նոյեմբերի 2021, 12:35 Երկրաշարժ Վրաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica