close
Եղանակը Երևանում
2 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բաքվից 5 հայ ռազմագերի է վերադառնում. հայտնի են նրանց անունները. Sputnik Արմենիա

Հասարակություն

19 Հոկտեմբերի 2021, 19:30
 Բաքվից 5 հայ ռազմագերի է վերադառնում. հայտնի են նրանց անունները. Sputnik Արմենիա

Բաքվից Երևան է տեղափոխվում ռազմագերիների նոր խումբ։

«Sputnik Արմենիա»-ն հաղորդում է, որ ինքնաթիռը րոպեներ առաջ է դուրս եկել ադրբեջանական օդանավակայանից. այն մոտ մեկ ժամ հետո կլինի Երևանում եւ վայրէջք կկատարի «Էրեբունի» օդանավակայանում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Բաքվից 5 գերի է վերադառնում՝ Մելս Կարապետի Ամբարդանյանը, Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանը, Ժորա Վանոյի Մանուկյանը, Սեդրակ Սամվելի Սողոմոնյանը եւ Հովսեփ Ռոբերտի Մանուկյանը, որոնք Ադրբեջանում 6 տարվա ազատազրկման էին դատապարտվել:

Հայ ռազմագերիների վերադարձին մասնակցում է Արցախում ռուս խաղաղապահ առաքելության նախկին հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը, որի միջնորդությամբ են նաեւ Հայաստան վերադարձել հայ ռազմագերիների նախորդ խմբերը:

Նախորդ անգամ ռազմագերիներ վերադարձել էին սեպտեմբերի 7-ին՝ Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը, որոնք գերեվարվել էին այս տարվա հուլիսի 14-ին՝ Սյունիքի մարզի Սեւ լճի տարածքում. նրանց դիմաց ադրբեջանական կողմին էր փոխանցվել Արցախի Մարտակերտ քաղաքի տներից մեկում հայտնաբերված եւ ձերբակալված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաեւը:

Հայ-ուկրաինական կրկես
2 Դեկտեմբերի 2021, 18:32 Հայ-ուկրաինական կրկես
Մաստակ՝ կորոնավիրուսի դեմ
2 Դեկտեմբերի 2021, 17:12 Մաստակ՝ կորոնավիրուսի դեմ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica