close
Եղանակը Երևանում
1 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 100 տարի առաջ Մոսկվայում և Կարսում տեղի ունեցածը շատ նման է այսօրվա իրադարձություններին․ Խաչատուր Ստեփանյան

Հասարակություն

19 Հոկտեմբերի 2021, 18:15
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 100  տարի առաջ Մոսկվայում և Կարսում տեղի ունեցածը շատ նման է այսօրվա իրադարձություններին․ Խաչատուր Ստեփանյան

Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին նվիրված՝ «Հայաստանը եվ տարածաշրջանը. դասեր, արժևորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովի նախաձեռնությունը ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդինն է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Խաչատուր Ստեփանյանը, որը նաև գիտաժողովի համակարգողն է։

«Գիտաժողովը կազմակերպվել է ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդի, ԳԱԱ պատմության ինստիտուտի, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի, Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության գիտահետազոտական հիմնադրամի կողմից։ Գիտաժողովի նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռևս մայիսից, քանի որ հոբելյանական էր տարեթիվը։ Անշուշտ, գիտաժողովը ոչ միայն պատմագիտական հետաքրքրություններից է դրդված, այլ ունի նաև ուղերձներ հղելու առաքելություն՝ այն նաև գործնական նշանակություն ունի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 100  տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները շատ նման են այսօրվա իրադարձություններին Հայաստանում և նրա շուրջ։ Ակնկալում ենք, որ գիտաժողովը ավարտին արժեքավոր և օգտակար գործնական եզրակացությունների կհանգի»,-ասաց Խաչատուր Ստեփանյանը։

Գիտաժողովի կազմը բավական բազմազան է, նշեց նա, հրավիրված են գիտնականներ  ԱՄՆ-ից, Եվրոպայից, Եգիպտոսից, Լիբանանից, Ռուսաստանից, Հայաստանից։

«Ելույթների շեշտադրումներից դատելով՝ Հայաստանը նախ պետք է չկրկնի նախկին սխալները, և փորձի բալանսավորված այնպիսի քաղաքականություն վարել, որ մենք չկանգնենք 100 տարի առաջ կնքված Մոսկվայի և Կարսի պայմանագրերի՝ մեզ համար ոչ ցանկալի հետևանքների առջև։ Դատելով արդեն հնչեցված բանալի ելույթներից՝ մենք բոլոր հնարավորություններն ունենք խուսանավելու և բալանսավորված քաղաքականություն վարելու դեպքում չկրկնելու այն ձախողումը, որ ունեցանք 100 տարի առաջ»,-ասաց Խաչատուր Ստեփանյանը։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․

Աշտարակում մառախուղ է
30 Նոյեմբերի 2021, 23:30 Աշտարակում մառախուղ է

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica