close
Եղանակը Երևանում
29 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էրդողանը հայտարարել է, որ աշխարհի ճակատագիրը չպետք է որոշեն մի «բուռ» Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթողներ

Տարածաշրջան

19 Հոկտեմբերի 2021, 16:02
 Էրդողանը հայտարարել է, որ աշխարհի ճակատագիրը չպետք է որոշեն մի «բուռ» Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթողներ

Մարդկության ճակատագիրը չպետք է թողնել «մի բուռ երկրների»՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթողների ողորմածությանը. հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ գոյություն ունի ճանապարհային քարտեզ, որը նախատեսված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներին «անկյուն քշելու»՝ այս միջազգային կազմակերպության մյուս անդամների իրավունքներն ընդլայնելու համար:

«Մարդկության ճակատագիրը չի կարող և չպետք է թողնել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած մի բուռ երկրների ողորմությանը: Մինչ աշխարհը փոխվում է և դիվանագիտությունը, առևտուրը, միջազգային հարաբերությունները արմատական վերափոխումների են ենթարկվում, անհնար է պատկերացնել, որ գլոբալ անվտանգության ճարտարապետությունը մնա նույնը», - ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անգոլայի խորհրդարանում այս երկիր կատարած այցի ժամանակ:

Ըստ թուրք առաջնորդի՝ փոփոխությունների պահանջներին չենթարկվելը նշանակում է «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջացած ստատուս քվոն պահպանելու համառ փորձեր»:

Էրդողանը միաժամանակ հավելել է, որ «աշխարհը հինգից ավելին է» (այսինքն՝ ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները):

Հուլիսին ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին «Իզվեստիա» -ին տված հարցազրույցում ասել էր, որ Մոսկվան դեմ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների թվի ավելացմանը`ի հաշիվ «հավաքական Արևմուտքի» երկրների: Նա նշել է, որ Անվտանգության խորհրդում նման երկրներն արդեն բավական են, և անհրաժեշտ է կենտրոնանալ այնտեղ զարգացող պետությունների մուտքի վրա:


Երկրաշարժ Վրաստանում
28 Նոյեմբերի 2021, 12:35 Երկրաշարժ Վրաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica