close
Եղանակը Երևանում
5 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չկա «Մահացածի մասին կամ լավը, կամ՝ ոչինչ» արտահայտություն, դա վատերի կողմից ստեղծված արտահայտություն է․ Արթուր Եղիազարյան

Քաղաքական

18 Հոկտեմբերի 2021, 13:48
 Չկա «Մահացածի մասին կամ լավը, կամ՝ ոչինչ» արտահայտություն, դա վատերի կողմից ստեղծված արտահայտություն է․ Արթուր Եղիազարյան

Ռազմական փորձագետ, պատմաբան Արթուր Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Չկա՛ նման արտահայտություն. «Մահացածի մասին կամ լավը, կամ՝ ոչինչ»։ Դա վատերի կողմից շրջանառության մեջ դրված խեղաթյուրված արտահայտություն է, որ իրենց մահից հետո իրենց ու իրենց վատ արարքների մասին չխոսեն։

Կա «Մահացածների մասին կամ լավը, կամ ոչինչ՝ բացի ճշմարտությունից» արտահայտություն։

Սա մ.թ.ա. 6-րդ դարում հին հունական քաղաքական գործիչ և պոետ Հիլոն Լակեդեմոնացու (Սպարտացու) ասույթն է, որը մեզ է հասել է Դիոգենես Լաերտացու (մ.թ. 3-րդ դար) «Հայտնի փիլիսոփաների կյանքը, ուսմունքներն ու կարծիքները» աշխատության միջոցով։

Այդ նույն աշխատության միջոցով մեզ են հասել Հիլոն Լակեդեմոնացու ևս մի քանի հանրահայտ արտահայտություններ. « Զսպի՛ր լեզուդ՝ հատկապես խնջույքի ժամանակ», «Նշեք ձեր ամուսնությունն՝ առանց շքեղության», «ճանաչիր ինքդ քեզ» (հայտնի արտահայտություն է հայոց գրերի ստեղծման օրերից, գրաբարյան տարբերակով՝ «Ծանիր զքեզ»։ Հայերեն թարգմանված առաջին մտքերից է)», - գրում է Արթուր Եղիազարյանը։
 
Հիշեցնենք, որ օրերս Վրաստանում մահացել էր ադրբեջանասեր քաղակտիվիստ Գեորգի Վանյանը, որը հայտնի էր իր ապազգային գործունեությամբ։ Մահացավ նաև քաղաքական բազմաթիվ սպանությունների, հանցավոր բանդաների կազմակերպիչ, ՀՀ ՆԳ նախկին  նախարար Վանո Սիրադեղյանը։ 

Ուղիղ միացում Մասիսից
5 Դեկտեմբերի 2021, 15:28 HES_VIDEOՈւղիղ միացում Մասիսից

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica