close
Եղանակը Երևանում
4 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ժամանել է Մոսկվա, որպեսզի Շոյգուի հետ քննարկի ռուսական զենքի գնումը

Տարածաշրջան

18 Հոկտեմբերի 2021, 14:33
 Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ժամանել է Մոսկվա, որպեսզի Շոյգուի հետ քննարկի ռուսական զենքի գնումը

Մենք Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ կքննարկենք Թեհրանի դեմ ՄԱԿ-ի էմբարգոյի չեղարկումից հետո ռուսական զենքի գնման համաձայնագրի ստորագրումը: Այս մասին կիրակի օրը Մոսկվա ժամանելուն պես հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաքերին:

«Մենք համագործակցում ենք ՌԴ զինված ուժերի հետ բազմաթիվ ոլորտներում: Վերջին տարիներին համագործակցությունը միայն աճել է: Իրանի ռազմական պատվիրակության՝ Մոսկվա մեկնելու հիմնական խնդիրը, բացի երկկողմ ռազմական համագործակցության քննարկումից, Աֆղանստանի վերաբերյալ մանրամասն խորհրդակցություններ անցկացնելուց, նաև այդ երկրում վերջին իրադարձությունների և հարևան ու տարածաշրջանային երկրների վրա դրանց ազդեցությունն է»,- լրագրողներին ասել է Բաքերին:

«Մենք նաև կքննարկենք զենքի գնման պայմանագիրը էմբարգոյի շրջանի ավարտից հետո»,- հավելել է նա:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica