close
Եղանակը Երևանում
28 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ծանր օրեր ՔՊ֊ի համար՝ Գյումրիում, Գորիսում և Մեղրիում. ի՞նչ զարգացումներ են սպասվում

Խմբագրի անկյուն

18 Հոկտեմբերի 2021, 12:37
 Ծանր օրեր ՔՊ֊ի համար՝ Գյումրիում, Գորիսում և Մեղրիում. ի՞նչ զարգացումներ են սպասվում

Երեկ հանրապետության 9 համայնքների ավագանու ընտրությունների արդյունքներն իսկական սառը ցնցուղ էին իշխանությունների համար. միանգամից երեք խոշոր համայնքներում՝ հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիում, Գորիսում և Մեղրիում, Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» պարտվեց։ Ընդ որում՝ Գորիս համայնքում Փաշինյանի ուժը բացարձակ պարտություն կրեց. ավագանու 21 մանդատներից «Առուշ Առուշանյան» դաշինքին են պատկանում 13-ը, ՔՊ֊ին՝ 8֊ը։ Այսինքն՝ Գորիսում Առուշ Առուշանյանը, որը նաև համայնքի գործող ղեկավարն է և կալանքի տակ, կարող է ընտրվել համայնքի ղեկավար՝ առանց որևէ մեկի հետ դաշինք կազմելու։

Մի փոքր այլ է իրավիճակը Գյումրու և Մեղրիի պարագայում։ Գյումրիում ավագանու 33 տեղերից «Բալասանյան» դաշինքին կտրվի 14 տեղ, ՔՊ֊ն կունենա 11-ը, «Զարթոնքը» ՝ 4, «Ապրելու երկիրը» և ՀՀԿ֊ն՝ 2-ական տեղեր։ Ստացվում է, որ հաղթանակ տարած «Բալասանյան» դաշինքը չունի անհրաժեշտ 17  մանդատը, որպեսզի միանձնյա ընտրի ղեկավար, այն պետք է ինչ֊որ մի քաղաքական ուժի հետ դաշինք կազմի։ Թե ով կլինի «Բալասանյան» դաշինքի կոալիցիոն գործընկեր՝ առայժմ վաղ է ասել։

Մեղրիում ևս իրավիճակը նույնական է։ Այն է՝ որևէ մեկը չունի ավագանու 15 տեղերից 8֊ը, որպեսզի միանձնյա ընտրի ղեկավար. հաղթած «Հանրապետությունը» կստանա 6, ՔՊ֊ն՝ 5, «Ապրելու երկիրը»՝ 2, Ազատական կուսակցությունը՝ 2։ Արդյունքում՝ Մեղրիում ղեկավար ընտրելու համար պետք է «Հանրապետության» հետ կոալիցիա կազմի «Ապրելու երկիրը» կամ Ազատական կուսակցությունը։

Այստեղ ևս գրեթե անհավանական է, որ ՔՊ֊ն ստանձնի համայնքի ղեկավարությունը, քանի որ
և՛ «Ապրելու երկիր», և՛ Ազատական կուսակցության ցուցակների ղեկավարները բացառել են ՔՊ֊ի հետ կոալիցիա կազմելու տարբերակը։


Բոլոր դեպքերում՝ Փաշինյանի ուժի համար նշված համայնքներում սպասվում է ծանր և նսեմացուցիչ շրջան։

Վահե Սարգսյան

Երկրաշարժ Վրաստանում
28 Նոյեմբերի 2021, 12:35 Երկրաշարժ Վրաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica