close
Եղանակը Երևանում
4 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աբովյանում տղամարդը կրակոցներ է արձակել իր նախկին կնոջ ուղղությամբ, նա տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակություն

18 Հոկտեմբերի 2021, 12:54
 Աբովյանում տղամարդը կրակոցներ է արձակել իր նախկին կնոջ ուղղությամբ, նա տեղափոխվել է հիվանդանոց

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 16-ին կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ոստիկանության Կոտայքի բաժին անհափահասների գործերով բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 44 շենքում կրակոցներ են հնչել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչները պարզել են, որ այդ օրը, ժամը 16։30-ի սահմաններում նշված շենքի 3-րդ հարկի մուտքում նույն միկրոշրջանի բնակիչ՝ 43-ամյա Վազգեն Միքայելյանը անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած ատրճանակով կրակել է նույն միկրոշրջանի բնակիչ՝ 39-ամյա Լյուդմիլա Ա-ի ուղղությամբ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս ձախ ոտքի ազդրի հատվածում վնասվածք է ստացել։  

Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վազգեն Մ-ն և Լյուդմիլա Ա-ն նախկին ամուսիններ են և աշխատում են ՍՊԸ-ներից մեկում. Վազգեն Մ-ն՝ որպես օպերատոր, իսկ Լյուդմիլա Ա-ն՝ որպես որակավարող։  

Եղանակը Հայաստանում
4 Դեկտեմբերի 2021, 18:00 Եղանակը Հայաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica