close
Եղանակը Երևանում
6 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլ Փաշինյանը ՌԴ է գործուղել Ռուստամ Բադասյանին, Աշոտ Մուրադյանին եւ Շուշանիկ Ներսիսյանին

Հասարակություն

18 Հոկտեմբերի 2021, 13:18
 Նիկոլ Փաշինյանը ՌԴ է գործուղել Ռուստամ Բադասյանին, Աշոտ Մուրադյանին եւ Շուշանիկ Ներսիսյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ է գործուղել Ռուստամ Բադասյանին, Աշոտ Մուրադյանին եւ Շուշանիկ Ներսիսյանին:

Վարչապետի որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանին 2021 թվականի հոկտեմբերի 20-ից 22-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Միջազգային մաքսային ֆորում-2021-ին, ինչպես նաև միաժամանակ անցկացվող` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 73-րդ նիստին մասնակցելու նպատակով:

2. Ռուստամ Բադասյանի, Աշոտ Մուրադյանի և Շուշանիկ Ներսիսյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ծախսերը, ինչպես նաև «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները և հուշանվերի ձեռքբերման ծախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Շենիկում հաղթել է ՀՅԴ-ն
5 Դեկտեմբերի 2021, 23:25 Շենիկում հաղթել է ՀՅԴ-ն

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica