close
Եղանակը Երևանում
28 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Դրանից երկու օր անց Շուշին հանձնվեց». ՊԲ նախկին խոսնակը կրկին ինչ-որ բան կորցնելու վտանգ է տեսնում

Քաղաքական

16 Հոկտեմբերի 2021, 17:27
 «Դրանից երկու օր անց Շուշին հանձնվեց». ՊԲ նախկին խոսնակը կրկին ինչ-որ բան կորցնելու վտանգ է տեսնում

Արցախի ՊԲ մամուլի նախկին քարտուղար Սենոր Հասրաթյանի կարծիքով՝ ինչ-որ բան կորցնելու վտանգ կա:

«44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդն արդեն Շուշիի մատույցներում էր, Սեյրան Օհանյանը, որպես «կամավորական»,  գտնվելով գործողությունների էպիկենտրոնում՝ փորձում էր իր խորհրդատվությամբ օժանդակել հայոց բերդաքաղաքի պաշտպանության կազմակերպմանը: Սակայն, ըստ որոշ ականատեսների, բանակի հրամանատարությունը ոչ միայն անտեսեց փորձառու գեներալի նկատառումները, այլև կենտրոնակայանի հետ ունեցած վերջին հեռախոսազրույցի ընթացքում նրան արժանացրեց անպարկեշտ պատասխանի...Դրանից երկու օր անց Շուշին հանձնվեց...

Այսօր էլ հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունը թույլ չի տվել «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեկնել Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաք՝ մասնակցելու ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի պաշտպանության հարցերով նիստին...

 
 Թե այս անգամ ինչ ենք ստիպված լինելու զիջել (արդեն դիվանագիտական ճակատում), դժվար է ասել... Բայց, որ այսօրինակ քայլերի արդյունքում տակավին ինչ-որ բան կորցնելու ենք, հավանականությունը շատ մեծ է...»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Հասրաթյանը:
 

Երկրաշարժ Վրաստանում
28 Նոյեմբերի 2021, 12:35 Երկրաշարժ Վրաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica