close
Եղանակը Երևանում
6 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ դատախազները վերապատրաստման ծրագրով Մոսկվա են մեկնել

Քաղաքական

15 Հոկտեմբերի 2021, 18:31
 ՀՀ դատախազները վերապատրաստման ծրագրով Մոսկվա են մեկնել

Մինչև հոկտեմբերի  26-ը Մոսկվայում՝ ՌԴ դատախազության համալսարանում, կվերապատրաստվեն ՀՀ և ՌԴ դատախազները: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:

«Դատախազներին ողջունել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Օկսանա Կապինուսը: Նա շեշտել է, որ վերապատրաստման ծրագիրը նպատակ ունի բարձրացնելու դատախազների որակավորման մակարդակը: Ուսումնական ծրագիրն իրականացվում է ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազաությունների միջև ստորագրված 2021-2025թթ. Համագործակցության հուշագրի շրջանակում:

Հայաստանի Հանրապետության դատախազներին հաջողություն է մաղթել ՌԴ դատախազության համալսարանի ռեկտորը և վստահություն հայտնել, որ ուսուցումը օգտակար կլինի, իսկ ձեռք բերված գիտելիքները դատախազները կկարողանան արդյունավետ կիրառել իրենց ամենօրյա աշխատանքում:

Բացման արարողությանը մասնակցել է նաև Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության միջազգային-իրավական գլխավոր վարչության արտահանձնման բաժնի պետ Վյաչեսլավ Միխեևը: Նա կարևորել է  ՌԴ և ՀՀ դատախազությունների միջև շարունակական համագործակցության անհրաժեշտությունը:

Հոկտեմբերի 20-ին հայ և ռուս դատախազների մասնակցությամբ  տեղի կունենա կլոր սեղան «Քրեադատավարական գործունեության նկատմամբ դատախազական վերահսկողության արդի հարցերը և դատախազի մասնակցությունը քրեական դատավարությանը» խորագրով:

Վերապատրաստմանը մասնակցում են ՀՀ գլխավոր դատախազության  ստորաբաժանումների, մարզերի դատախազությունների 7 դատախազ»,- նշված է հաղորդագրությունում:

Շենիկում հաղթել է ՀՅԴ-ն
5 Դեկտեմբերի 2021, 23:25 Շենիկում հաղթել է ՀՅԴ-ն

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica