close
Եղանակը Երևանում
28 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հնդկաստանը անհանգստացած է, փորձում է Հայաստանին սուբյեկտություն տալ, որից զրկվել է․ նախկին դեսպան

Քաղաքական

14 Հոկտեմբերի 2021, 21:32
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հնդկաստանը անհանգստացած է, փորձում է Հայաստանին սուբյեկտություն տալ, որից զրկվել է․ նախկին դեսպան

Թեև Հնդկաստանի հետ Հայաստանը 30 տարվա դիվանագիտական հարաբերություններ ունի, բայց այսօրվա իրավիճակը տարբերվում է մինչև այսօր եղածից՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Հնդկաստանում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան, «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհրդի նախագահ Արա Հակոբյանը՝ վերլուծելով Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարի այցը Հայաստան։

Նա մտածում է՝ Հնդկաստանից բարձրաստիճան պաշտոնյայի այցի նախաձեռնությունը Հնդկաստանինն էր, և այդ այցը կարևորվել էր նաև նրանով, որ Հայաստան էր եկել Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը։

«Դա շատ կարևոր է դիվանագիտական հիերարխիկ տիրույթում, շատ կարևոր է, որովհետև արտաքին գործերի նախարարի այց առայսօր Հայաստան չէր եղել, եղել էին տարբեր այցեր, այդ թվում՝ պետնախարարի, բայց ոչ արտաքին գործերի նախարարի։ Այսինքն կարևորությունը այս այցի շատ մեծ է, և դա կապ չունի եղած իշխանախմբի հետ, դա կապ ունի եղած իրավիճակի հետ»,-ասաց Հնդկաստանում Հայաստանի նախկին դեսպանը։

Եղել է լրջագույն պատերազմ, պարզաբանեց նա, այդ լրջագույն պատերազմում լրջագույն փոփոխություններ են եղել, այդ փոփոխությունները շահավետ չեն հայկականության համար, և  դա նույնն է, որ Հնդկաստանի համար էլ շահավետ չեն։ Այս տեսակետից Հնդկաստանը անհանգստացած է։

«Հնդկաստանի հետ փոխկապակցված է ակտիվությունը Իրանի կողմից․ երկու երկրներ, և ոչ միայն այդ երկուսը, մասնավորապես, նաև ԱՄՆ-ը հիմա ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների խմբի շրջանակում, փորձում են Հայաստանի Հանրապետությանը իրական կշիռ տալ, սուբյեկտություն տալ, այն սուբյեկտությունը, որից Հայաստանը զրկվել է»,-ասաց Արա Հակոբյանը։

Նա վստահեցրեց, որ այս երկրները բոլորովին «երջանիկ» չեն այն համաձայնություններից, և այն ընթացքից, որն իրականանում է 44-օրյա պատերազմից հետո։

«Տեղի է ունենում տարածաշրջանային ազդեցությունների վերաբաշխում։ Քանի որ Հայաստանը իր ազդեցությունը և իր սուբյեկտությունը փաստացի կորցրել է, տեղի է ունենում վերաբաշխում ռուս-թուրքական համատիրության համատեքստում»,-պարզաբանեց Արա Հակոբյանը։

Միջպետական ազգային շահի տեսակետից Հնդկաստանը մեր բնական դաշնակիցների շրջանակում է, փաստեց նա, այն ամենը, ինչ կատարվում է մեր տարածաշրջանում, անմիջականորեն վերաբերում է նաև Հնդկաստանին։

«Վերջերս Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան համագործակցության տարաբնույթ դրսևորումներ եղան, որը չի կարող չանհանգստացնել Հնդկաստանին․ այդ տեսանկյունից Հնդկաստանի հետ անվտանգային և ռազմատեխնիկական համագործակցության լրջագույն հնարավարություններ ունենք»,-ասաց նա։

Անմիջական ռազմատեխնիկական իմաստով՝ և՛ պատերազմի ընթացքում, և՛ մինչև պատերազմը, նաև այսօր Հնդկաստանը մի շարք առաջարկներ է անում Հայաստան պետությանը, նշեց նախկին դեսպանը, բայց այստեղ խնդիրն այլ է՝ արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձերը պատրաստ են, համաձայն են կամ կվերցնեն իրենց վրա պատասխանատվություն գործող ռուս-թուրքական համատիրության շրջանակից դուրս որևէ լուրջ համագործակցության որևէ երրորդ երկրի հետ։

Հնդկաստանի ու Իրանի դժգոհությանը միանում է նաև Չինաստանը, արձանագրեց Արա Հակոբյանը, այսինքն, մենք ունենք իրավիճակ, որտեղ Հայաստանը փաստացի ունի շահերի համադրում մի շարք երկրների հետ։

«Թե այդ համադրման իմաստով ինչքանով կկարողանանք արդյունավետ գործել, կախված է նրանից, թե Հայաստանում ինչ իշխանություն կա։ Իսկ այն իշխանությունը, որը Հայաստանում կա, Հայաստանի իշխանական համակարգը, որը սպասարկում է օտարի շահերը, ոչ թե հայության և մեր պետության, այդ պարագայում անգամ այս քայլերը Հնդկաստանի, Իրանի կամ մեկ այլ պետության կողմից կարող են արդյունավետ չլինել, որովհետև մենք միջազգային հարաբերությունների սուբյեկտ չենք»,-ասաց Արա Հակոբյանը։

Նա վստահ է, որ Հնդկաստանի հետ միանգամայն իրական կարող է լինել շատ ավելի խորացված ռազմատեխնիկական համագործակցությունը, և նա տեսնում է Հնդկաստանի պատրաստակամությունը, քանի որ Հայաստանը պատնեշ է այն ամբողջ վտանգների համար, որը կարող է Հնդկաստանը ստանալ, եթե այդ պատնեշը վերացնեն։

«Հնդկաստանը շատ բուռն զարգացող երկիր է բոլոր իմաստներով՝ աշխարհաքաղաքական, տնտեսական և ռազմատեխնիկական իմաստներով։ Իրենք ունեն իրենց արտադրությունը ռազմական տարբեր ոլորտների համար, և նաև ունեն բավականաչափ լուրջ փորձառություն ռազմատեխնիկական մարտավարություն վարելու համատեքստում։ Դրա նախադրյալները եղել են, այդպիսի ծրագրեր գործել են Հայաստանի և Հնդկաստանի միջև, դա կարող է շատ ավելի խորացված լինել»,-ասաց Հնդկաստանում Հայաստանի նախկին դեսպանը։

Հայաստանի դերն ու նշանակությունը վերականգնելու գործում այս պետությունները պետք է ունենան որպես գործընկեր Հայաստանը ներկայացնող անձերին՝ իշխանությանը, հակառակ դեպքում Ադրբեջանի ղեկավարը միշտ էլ կհայտարարի՝ եթե Հայաստանի ղեկավարությունը համաձայն է կորցնել տարածքներ, երրորդ երկրներն ինչո՞ւ են դժգոհ դրանից։ Որևէ մեկը չի անելու այն գործը, որը պետք է անի Հայաստանը։

«Իսկ այդ երկրները պատրաստ են աջակցել և՛ արտաքին քաղաքական-դիվանագիտական, և՛ աշխարհաքաղաքական հարթակում, որովհետև Հնդկաստանաը աշխարհաքաղաքական տերության կարգավիճակ է ստանում, և նաև տնտեսական, որովհետև հաշվի առեք՝ ինչ առաջարկ արեց Հնդկաստանը․ փաստացի այն հաղորդակցման ուղիների մասին, որի մասին շատ է խոսում Նիկոլ Փաշինյանը և որը ներկայացված է եռակողմ համաձայնությունների շրջանակում, այդ հաղորդակցական ուղիների բացումը բերելու է Հայաստանի վերջնական կործանման։ Մինչդեռ Հյուսիս-Հարավ ճանապարհի բացումը բխում է մեր շահերից, Հնդկաստանը Հայաստանի ինքնիշխան պետության հետ է ուզում գործ ունենալ, Հյուսիս-Հարավը և՛ աշխարհաքաղաքական, և՛ տարածաշրջանային, և՛ տնտեսական իմաստներով ձեռնտու է, որովհետև հաղորդակցություն է բացում Պարսից ծոցից մինչև Սև ծով, կամ Հնդկաստանից մինչև Սև ծով և անգամ մինչև Եվրոպա՝ այդ թվում Ռուսաստանի տարածքով։ Սա լրիվ ուրիշ բան է․ Հայաստանը վերականգնում է տարածաշրջանային գործոնի իր որոշակի հատկանիշները»,-ասաց Արա Հակոբյանը։

Հյուսիս-Հարավ ճանապարհի մնացած մասի կառուցման պատրաստակամություն հայտնեց Հնդկաստանը, բայց նախկին դեսպանը տարակուսում է դրա կյանքի կոչման հարցում, քանի որ ասում է՝ Հայաստանը և Հայաստանում գործող իշխանախումբը չի որոշում որևէ բան, Հայաստան պետությունը այսօր պայմանական իրողություն է, որոշումները չեն ընդունվում Երևանում,  քննարկումների համատեքստում ի՞նչ հանձնարարականներ է ստացել Փաշինյանը, ինքը չգիտի։

«Հնդկաստանի ասածը հետևյալն է՝ մի՛ հանձնեք Հայաստանը, եկեք փորձենք նույնիսկ այս իրավիճակից ելքեր գտնել, մենք պատրաստ ենք ձեզ աջակցելու, բայց դուք նախաձեռնեք, ցույց տվեք ձեր պատրաստակամությունը՝ մեր առաջարկությունը ընդունելով»,-ասաց նա։

Հնդկաստանի Արտաքին գործերի նախարարի հանդիպումների մասին տեղեկատվություն եղավ միայն Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումից։ Այնինչ, Արա Հակոբյանի տեղեկություններով՝ նա նաև պետք է հանդիպեր Նիկոլ Փաշինյանի հետ, և գնար ԱԺ․ այդ տեղերից որևէ տեղեկատվություն չի եղել, թե ինչ են խոսել և որևէ բանի մասին պայմանավորվե՞լ են, թե՞ ոչ։

«Այսինքն, ինչպես միշտ, իշխանական խումբը իրականացնում է գործունեություն և այդ գործունեությունը թափանցիկ չէ, և անորոշությունները ամենուրեք են»,-արձանագրեց Արա Հակոբյանը։

Բայց այն ջանքերը, որ թափում են մեր բնական դաշնակիցները, որոնք ունեն պետական և ազգային շահերի համադրում հայկական պետական և ազգային շահերի հետ, այդ ջանքերը տեսանելի են։

Աննա Բալյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica