close
Եղանակը Երևանում
17 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ալիևը դժգոհել է ռուս խաղաղապահներից՝ «օտարերկրացիներին» Արցախ թողնելու համար

Արցախ

13 Հոկտեմբերի 2021, 15:20
 Ալիևը դժգոհել է ռուս խաղաղապահներից՝  «օտարերկրացիներին» Արցախ թողնելու համար

Ադրբեջանը ռուսական կողմից ակնկալում է Ղարաբաղ օտարերկրյա քաղաքացիների անօրինական ներթափանցման խնդրի լուծում՝ ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման գոտում. ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Ընդհանուր առմամբ, մենք գոհ ենք ռուս խաղաղապահների գործունեությունից… Այս ընթացքում իրավիճակը կայուն է, բացառությամբ մի քանի աննշան միջադեպերի, և մենք ընդհանուր առմամբ գոհ ենք»,- հավելել է Ալիևը իտալական La Repubblica հրատարակությանը տված հարցազրույցում:

Նա միաժամանակ բողոքել է, որ կան որոշ հարցեր, որոնք պետք է լուծվեն:

«Մասնավորապես՝ հարց կա օտարերկրացիների մասին, որոնք պետք է թույլտվություն ստանան Ադրբեջանից՝  ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող ադրբեջանական տարածքներ այցելելու համար (նկատի ունի Արցախը)»,- ասել է Ալիևը:

«Մենք այդ մասին տեղեկացրել ենք Ռուսաստանի իշխանություններին և Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը, որպեսզի նման փաստերին վերջ տրվի: Այս և մի շարք այլ խնդիրներ պետք է լուծվեն: Սակայն այժմ մենք, ընդհանուր առմամբ, գոհ ենք խաղաղապահների աշխատանքից»,- ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica