close
Եղանակը Երևանում
17 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախում ռուս խաղաղապահների ներկայությունը, հեռանկարային առումով, անորոշ է․ Սեյրան Օհանյան

Քաղաքական

13 Հոկտեմբերի 2021, 13:14
 Արցախում ռուս խաղաղապահների ներկայությունը, հեռանկարային առումով, անորոշ է․ Սեյրան Օհանյան

Պատերազմից անցել է շուրջ մեկ տարի, և մեր պետական գերատեսչությունները գնահատական չեն տվել այդ իրավիճակին։ Բազմաթիվ թերություններ կան, որոնք վերաբերում են պետական կառավարման, ռազմական կառավարման ոլորտին․ «Տեղահանված ու բռնագաղթված Հադրութ․ մեկ տարի անց ․ հիմնահարցեր և մարտահրավերներ» խորագրով քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Մենք հայտնվել ենք աշխարհաքաղաքական զարգացումների և գերտերությունների ուշադրության կիզակետում։ Այս իրականության մեջ մենք համարում ենք, որ մի քանի ուղղությամբ աշխատանքներ պետք է իրականացվեն, և անվտանգության միջավայրը, նաև ներքին անվտանգության համակարգը փխրուն է, դեռ ավելին՝ ՀՀ իշխանությունները ավելի շատ ուշադրություն են դարձնում  երկրի ներսում  խնդիրներին, քան սահմանային իրավիճակին»,- ասաց Օհանյանը։

Նրա խոսքով՝ Արցախի ապագան ավելի անորոշ վիճակում է։․ «Այսօր այնտեղ գտնվում են ռուս խաղապահները, բայց նրանց գոյությունը, հեռանկարային առումով, անորոշության մեջ է»,- ասաց Օհանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica