close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Վասպուրականի Արծիվը հայ գրականության անդաստանում»․ Համազգայինի լույս ընծայած գիրքը՝ նվիրված Խրիմյան Հայրիկի ծննդյան 200-ամյակին

Մշակույթ

12 Հոկտեմբերի 2021, 14:51
 «Վասպուրականի Արծիվը հայ գրականության անդաստանում»․ Համազգայինի լույս ընծայած գիրքը՝ նվիրված Խրիմյան Հայրիկի ծննդյան 200-ամյակին

Համազգայինի երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ լույս է տեսել Հայ եկեղեցու 125-րդ կաթողիկոս, հոգևոր-մշակութային գործիչ, մտավորական ու գրող Խրիմյան Հայրիկի մասին «Վասպուրականի Արծիվը հայ գրականության անդաստանում» գիրքը, որի հեղինակը բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանն է։

Խրիմյան Հայրիկի ծննդյան 200-ամյակը լավագույն առիթն է անդրադառնալու Հայոց պատմության Մեծերից Խրիմյան Հայրիկի ազգային ու եկեղեցական գործունեությանը։ Գրքի հեղինակը ընդհանրացնելով ահա այսպես է բնութագրում նրա ապրած կյանքը․ «Խրիմյանը Վանի թաղամասերրից մեկում ծնվեց որպես Մկրտիչ, ապրեց որպես Վասպուրականի Արծիվ և Հայ ժողովրդի համար դարձավ Հայոց Հայրիկ»։

Խրիմյան Հայրիկի պատգամ-խրատներն այսօր էլ նույնքան ճշմարտացի են, որքան հարյուրավոր տարիներ առաջ․ «Ներքին անհամերաշխությունը ավելի շատ է Հայրենիքը կորստյան մատնում, քան եկած թշնամին»։ 

Ռուզան Առաքելյան

Արմաշում շչակ է գործարկվելու
20 Հոկտեմբերի 2021, 13:25 Արմաշում շչակ է գործարկվելու

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica