close
Եղանակը Երևանում
3 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուբեն Խլղաթյանի նկատմամբ հարուցված քրգործը հետ է ուղարկվել ՀՔԾ․ մինչ այդ ՀՔԾ-ն հայտարարել էր, որ նախաքննությունն ավարտվել է

Իրավունք

7 Հոկտեմբերի 2021, 17:32
 Ռուբեն Խլղաթյանի նկատմամբ հարուցված քրգործը հետ է ուղարկվել ՀՔԾ․ մինչ այդ ՀՔԾ-ն հայտարարել էր, որ նախաքննությունն ավարտվել է

Armlur.am-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունը «Պատիվ ունեմ» դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի նկատմամբ հարուցված քրեական գործով որոշում է կայացրել: Քրեական գործը կրկին ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ քննության:

Մինչ այդ՝ 2021 թվականի սեպտեմբերի 15-ին, ՀՔԾ-ն հայտարարել էր, որ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, սակայն Գլխավոր դատախազության և ՀՔԾ-ի միջև «հակամարտություն» էր սկսվել։

Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների, դատախազը չէր հաստատել այս քրեական գործը և այն հետ էր ուղարկել քննիչին, սակայն քննիչն ասել էր, որ լրացուցիչ քննություն չի անի: Դատախազի և քննիչի վեճի պատճառն ապացույցների պակասն է եղել։ Գործը հսկող դատախազն ասել է, որ քրեական գործով ապացույց չկա, և այս վիճակով գործը դատարան ուղարկել չեն կարող, իսկ քննիչն առարկել է: Ստացվում է, որ ՀՔԾ-ն չի կարողանում ապացուցել Խլղաթյանի մեղքը, իսկ Գլխավոր դատախազությունն էլ չի ուզում հիմնազուրկ գործ ուղարկել դատարան: 

ArmLur.am-ը ՀՀ գլխավոր դատախազությունից պարզաբանում է խնդրել։ Ի պատասխան, հայտնել են. «Հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել լրացուցիչ քննություն կատարելու ցուցումով քրեական գործը քննիչին վերադարձնելու մասին՝ սեպտեմբերի 17-ին: Այդ որոշման կապակցությամբ քննիչի կողմից ստացվել է առարկություն, որը ներկայումս քննարկվում է: Սահմանված ժամկետներում դրա վերաբերյալ վերադաս դատախազի կողմից կկայացվի որոշում: Որևէ խնդիր երկու մարմինների միջև չկա, աշխատանքային բնական գործընթաց է»:

Կայքը դիմել է նաև Ռուբեն Խլղաթյանի պաշտպան Գայանե Պապոյանին։

«Առ այսօր չի ուղարկվել մեղադրական եզրակացությունը։ Նախ նշեմ, որ օբյեկտիվ իրականության մեջ չկա պարոն Խլղաթյանի կողմից իրեն մեղսագրված արարքի կատարման փաստը, բացի այդ, նախաքննության ավարտ հայտարարվելուց հետո, ծանոթանալով քրեական գործի նյութերին, հիմնավորվում է, որ պարոն Խլղաթյանը որևէ առնչություն չունի իրեն մեղսագրված արարքի կատարմանը։ Քրեական գործի նյութերում առկա չէ գեթ մեկ փաստական տվյալ, որը կարող է դրվել մեղադրանքի հիմքում և խոսել Խլղաթյանի՝ դեպքին առնչության մասին։ Հետևաբար, այդ պայմաններում քրեական գործի վարույթը ենթակա էր կարճման», - ասել է պաշտպանը։

Հայ-ուկրաինական կրկես
2 Դեկտեմբերի 2021, 18:32 Հայ-ուկրաինական կրկես

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica