close
Եղանակը Երևանում
2 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի հարցում քաղաքակրթությունների փոխհարաբերությունները միակ որոշիչը չեն․ Բեքարյան

Քաղաքական

6 Հոկտեմբերի 2021, 20:21
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի հարցում քաղաքակրթությունների փոխհարաբերությունները միակ որոշիչը չեն․ Բեքարյան

Հանթիգթոնը 1996 թ-ին անդրադարձ է կատարում Արցախյան հակամարտությանը՝ նշելով, որ այն պատկանում է այն հակամարտություներին, որտեղ եթե որպես երկրորդական մասնակիցներ ներգրավված երկու քաղաքակրթության ներկայացուցիչները՝ Ռուսաստանը և Թուրքիան, կարողանան կոնսենսուսի գալ, ապա տրանսֆորմացիա կլինի՝ ըստ Yerkir.am-ի այսպիսի հարցադրում առաջադրեցին քաղաքագետ Կարեն Բեքարյանին Սեմյուել Հանթինգթոնի «Քաղաքակրթությունների բախումը» գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսի ժամանակ։

Վերլուծաբանը նշեց, որ ինքը կողմնակից է այլ մոտեցման՝ իրական քաղաքականության գործիքակազմի հասցված քաղաքագիտական տեսությունները պիտի զուգահեռ լինեն հասկանալի, ընկալելի, մարսված, և յուրաքանչյուր առանձին վերցրած հարցի շուրջ պետք է գործ ունենանք համակցման հետ։ Այսնքն, ասել, որ որևէ մեկը կանխատեսման այնպիսի բարձր աստիճան կարող է ունենալ, որ հնարավոր է մեկի տեսության վրա հենվել, ըստ քաղաքագետի, հնարավոր չէ։

Յուրաքանչյուր հեղինակ պտտվում է մեկ պարամետրի շուրջ, նշեց Կարեն Բեքարյանը, և չի կարելի ասել, որ քաղաքակրթությունների միջև փոխհարաբերությունը միակ որոշիչն է այսօրվա աշխարհում և իրականության մեջ։ Ըստ նրա, կան և՛ հին գործոններ, հընթացս առաջանում են նաև նորերը։ Այսնքն, Հանթիգթոնի տեսությունը պարամետր է միանշանակ, որը պետք է հաշվի առնվի, բայց չի կարելի այն գերարժևորել և ընդունել միանշանակ, որովհետև կողքից կան այլ պարամետրեր ևս։

Արցախի շուրջ կախնատեսմանն անդրադառնալով՝ նա նկատեց, որ մեկ տարի առաջ չէր կարելի ասել արդյո՞ք այսպես կլիներ․ Հանթգթոնի կանխատեսումը լավ է, եթե մենք էքսպերիմենտը դարձնենք մաքուր, բայց եթե նայում ենք մնացած բոլոր թելերը, հստակ հասկանում ենք, որ կան պարամետրեր, որոնք իրենց աննկարագրելի ազդեցությունը ունեն։

Թուրքային անջատել և դիտարկել որպես որևէ մեկի շահը առաջ մղող պետություն, Բեքարյանի համոզմամբ, ճիշտ չէ, որովհետև Թուրքիան ինքնուրույն դերակատար չէ՝ Թուրքիայի վրա կա Արևմուտքի ազդեցությունը, մահեդական աշխարհի ազդեցությունը, որոնք նրան թույլ չեն տալիս ինքնուրույն քաղաքականություն ձևավորել։

Հաջորդ կարևոր հանգաանքը, ըստ Կարեն Բեքարյանի, այն է, որ Հանթինգթոնի կանխատեսման մեջ բավականին անտեսված է եղել Իրանի դերը, որը պասիվացման և ակտիվացման որոշակի փուլեր ունի։

Մանրամասն՝ տեսանյութում․

Համընկնու՞մ թե՞ ընդօրինակում
1 Դեկտեմբերի 2021, 23:37 Համընկնու՞մ թե՞ ընդօրինակում
Վարդենուտի Թուխ Մանուկը
1 Դեկտեմբերի 2021, 23:23 Վարդենուտի Թուխ Մանուկը

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica