close
Եղանակը Երևանում
16 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «44 քայլ դեպի վեր»․ մարտիկների ու թիկունքի երիտասարդների նախաձեռնությունը

Հասարակություն

27 Սեպտեմբերի 2021, 17:05
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «44 քայլ դեպի վեր»․ մարտիկների ու թիկունքի երիտասարդների նախաձեռնությունը

Պատերազմից հետո կռվին մասնակցած ու թիկունքից օգնած ընկերները խարույկի շուրջ որոշեցին մի նախաձեռնություն մշակել, որը պետությանը մեկ քայլ առաջ կտանի․ այն, ինչ ազգային է, հայկական, մաքուր։ Եւ ծնվեց գաղափար, որն ստացավ «44 քայլ դեպի վեր» անունը։ Եւ ընկերներով հավաքվեցին, փնտրեցին, գտան բազմաթիվ կամավորների, որոնք պատրաստ են իրենց գիտելիքները փոխանցել նրանց, ովքեր ցանկություն ունեն ծանոթանալու ռազմարվեստին, մարտի հմտություններին, իմանալ ադրբեջանագիտություն՝ թշնամուն ճանաչելու համար, հայ ազգային երգ, պար։

«Նախաձեռնության հիմնական շեշտը դրված է ինքնակրթության վրա․ լինելու է գործունեություն տարբեր ոլորտներում՝ կրթություն, գիտություն, ռազմական, մշակութային, բնապահպանական։ Մենք բոլոր ոլորտներում, տեսնում ենք, ունենք կրթվելու կարիք։ Եւ այս նախաձեռնությամբ միջավայր ու հարթակ ենք ուզում ստեղծել, որ ցանկացած ոք ավելի մետ գտնվի ոլորտին ու, զարգացնելով այդ ոլորտը, զարգացնի նաեւ հայրենիքը․ սա է հիմնական գաղափարախոսությունը»,-Yerkir.am-ին ասաց «44 քայլ դեպի վեր» նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Էրիկ Գալստյանը։

Նախաձեռնության առաջին փուլը կտեւի 44 օր, բայց երիտասարդները ցանկություն ունեն այն շարունակելու եւ ավելի շատ մարդկանց ընդգրկելու ծրագրում։

«Ամեն օր տեղի են ունենալու հուշ-երեկոներ, երաժշտական միջոցառումներ, պատերազմի հերոսներին նվիրված միջոցառումներ։ Իսկ այսօր՝ 18։30-ին, տեղի կունենա մեր քայլերթը դեպի Եռաբլուր եւ ոգեկոչման արարողություն։ Դրանով սկիզբ կդնենք մեր «44 քայլ դեպի վեր» նախաձեռնությանը։ Վաղը կլինի առաջին սեմինար-դասընթացը, եւ ադրբեջանագետի օգնությամբ մասնակիցները կբացահայտեն մեր թշնամուն, կիմանան Ադրբեջանի մասին, նրա աշխարհագրությունը։ Պետք է նախ ճանաչենք մեր թշնամուն, կարողանանք իր հետ խոսել իր լեզվով»,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում նշեց «44 քայլ դեպի վեր» նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Արման Սարգսյանը։

Երիտասարդները, որոնցից շատերը պատերազմի առաջին գծում են եղել,  նախաձեռնության ընթացքում մասնակիցներին կներկայացնեն նաեւ մարտավարական որոշ կանոններ, կպատմեն այն դասերի մասին, որոնք քաղել են պատերազմից եւ կխոսեն այն գաղափարներից ու անելիքներից, թե պետությունն ինչ է անելու, որ նման արհավիրքները չկրկնվեն։

«Մենք իրավունք չունենք դանդաղելու։ Բոլոր պատճառները հենց դանդաղելուց են եկել։ Ընկերների մասին խոսելը դժվար է, բայց պետք է հենց այս պահից սկսած՝ ինքնակրթվենք։ Չպետք է դանդաղենք, որովհետեւ արդեն մեկ տարի անցել է, բայց մեծ քայլեր չենք արել, որ կարողանանք ունենալ ամուր պետականություն, ամուր հիմք։  Դրա համար պետք է ունենանք մեր ազգայինը, մեր մշակույթը, ամեն ինչը պետք է ազգային լինի։ Շեշտն էլ դնելու ենք մշակույթի, կրթության եւ ռազմարվեստի վրա, որովհետեւ նախ պետք է կրթվենք, հետո ունենանք կռվելու համար ունակություններ։ Մասնակցել էլ կարող են նրանք, ովքեր ցանկանում են կրթվել, ավելի շատ գիտելիքներ ստանալ, հանդիսանալ սկիզբը, հիմքը։ Ինչպիսի՞ հայրենիք ուզում ենք տեսնել վաղը․ պիտի այսօր գործենք»,-նշեց Արման Սարգսյանը։

Դասընթացներին մասնակցելու համար տասնյակ մարդիկ արդեն հայտեր են ուղարկել, հավաքվել է մոտ 200 կամավոր։ «44 քայլ դեպի վեր» նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Էրիկ Գալստյանի խոսքով՝ փորձելու են նաեւ վեր հանել այն խնդիրները, որոնք կլրացնեն մեր ունեցած բացերը՝ կրթությունից մինչեւ մարտի դաշտ։

«Մենք ուզում ենք գտնել քայլեր, կոնկրետ քայլեր, որոնք հասարակ մարդը կարող է անել՝ մի քայլ վերեւ դեպի ազգային գաղափարախոսություն եւ ազգային մտածողություն գնալու համար։ Ֆինանսական հարցերն էլ լուծում ենք կամավորների օգնությամբ, բայց ծրագրում ենք որոշակի նախաձեռնությունների, միջոցառումների համար համերգներ կամ դրամահավաքներ կազմակերպել, որոնք մեզ կօգնեն ինչ-որ կազմակերպչական հարցեր լուծելու համար։ Մենք, «Խարույկ» ակումբի հետ միասին, փորձում ենք այս նախաձենությունը տարածել եւ լայն շրջանակներին հասանելի դարձնել»,-նշեց Էրիկ Գալստյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

Ալիեւեան Փառք…Եւ Բարք
15 Հոկտեմբերի 2021, 21:40 Ալիեւեան Փառք…Եւ Բարք

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica