close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երթը քաղաքական միջոցառում չէ, նպատակն է՝ հարգել սուրբ նահատակների հիշատակը. Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

25 Սեպտեմբերի 2021, 16:56
 Երթը քաղաքական միջոցառում չէ, նպատակն է՝ հարգել սուրբ նահատակների հիշատակը. Իշխան Սաղաթելյան

Երթը մեկնարկելու է Գարեգին Նժդեհի հրապարակից, երթի կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, բայց ինքը քաղաքական միջոցառում չէ, այն բաց է մեր հայրենակիցների համար. անդրադառնալով սեպտեմբերի 26-ին տեղի ունենալիք ջահերով երթին՝ Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ երթի նպատակն է հարգել մեր զոհերի, սուրբ նահատակների հիշատակը եւ ցույց տալ, որ հայ ժողովուրդը համախմբված է, տեր է իր հայրենիքին, տեր է իր պետականությանը, եւ հայրենիքի համար նահատակված հերոսների գործը շարունակող է լինելու:

«Նույնիսկ քաղաքական ելույթ նախատեսված չէ, որովհետեւ այդ օրվա խորհուրդը եւ մեր առջեւ դրված նպատակը այլ է։ Հետեւաբար՝ կոչ եմ անում մեր քաղաքացիներին, անկախ քաղաքական հայացքներից, միանալ մեր երթին, մոմավառությանը, հայտնել իրենց զորակցությունը եւ ցույց տալ, որ մեր պետությունը հառնում է, իսկ մեր տղերքի գործը շարունակող կա»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Արմաշում շչակ է գործարկվելու
20 Հոկտեմբերի 2021, 13:25 Արմաշում շչակ է գործարկվելու

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica