close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մատուցողը դանակահարել է երիտասարդին, որին տեղափոխել են հիվանդանոց

Հասարակություն

24 Սեպտեմբերի 2021, 17:59
 Մատուցողը դանակահարել է երիտասարդին, որին տեղափոխել են հիվանդանոց

Սեպտեմբերի 23-ին, ժամը 09.15-ին, ոստիկանության Կապանի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «ձախ ազդրի վերին երրորդականի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Դդմաշեն գյուղի 37-ամյա մի բնակիչ։

Ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Կապանի ռեստորանային համալիրներից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ռեստորանային համալիրի 30-ամյա մատուցողը դանակահարել էր 37-ամյա տղամարդուն՝ պատճառելով մարմնական վնասվածք:

 

Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ 30-ամյա տղամարդը ներկայացել է ոստիկանության Կապանի բաժին և տվել խոստովանական բացատրություն

 
 

Կատարվում է քննություն։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica