close
Եղանակը Երևանում
3 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չկա՛ համայնքի շահ, կա միայն ապօրինի գործընթաց և քաղաքական նպատակ. Ի. Սաղաթելյանը՝ համայնքների խոշորացման մասին

Քաղաքական

24 Սեպտեմբերի 2021, 14:26
 Չկա՛ համայնքի շահ, կա միայն ապօրինի գործընթաց և քաղաքական նպատակ. Ի. Սաղաթելյանը՝ համայնքների խոշորացման մասին

Համայնքների խոշորացման գործընթացն ապօրինի է, այն կատարվում է Սահմանադրական դատարանի 2021 թվականի մայիսին ընդունված որոշման կոպիտ խախտմամբ, որով սահմանվել է համայնքների խոշորացման երկու պայման՝ լսվելու իրավունքը (փոքր համայնքների դեպքում) և տեղական հանրաքվեի անցկացումը (խոշոր համայնքների դեպքում). անդրադառնալով համայնքների խոշորացման գործընթացին և ԱԺ-ում ներկայացված օրենսդրական փոփոխություններին՝  հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

 Փոխնախագահն ընդգծեց, որ համայնքների և համայնքային բնակչության շահն ու կարծիքը ամբողջովին անտեսված են:

 «Այս ձևով խոշորացումն ունի միայն իրենց քաղաքական շահը սպասարկելու նպատակ, այն է՝ ազատվել անցանկալի համայնքապետերից: Մենք դեմ չենք համայնքների խոշորացման սկզբունքին, բայց ոչ՝ այս ձևով և այսպես հապճեպ կերպով: Որոշ համայնքների պարագայում վերականգնվել են նախկին ԽՍՀՄ շրջանները: Այլ պարագայում մեկ համայնք է կցվել այլ խոշորացված համայնքին՝ զուտ համայնքապետից ազատվելու համար՝ առաջնորդվելով ՔՊ-ի համար ցանկալի համայնքապետի թեկնածուի առկայությամբ»,- նշեց ԱԺ փոխնախագահը՝ հավելելով, որ, չնայած համայնքային բնակչության շրջանում առկա մեծ դժգոհությանը, շատ համայնքապետեր, վախենալով իշխանության քաղաքական հետապնդումներից, խուսափում են բողոքի ձայն բարձրացնել: 

«Կոչ ենք անում համայնքնապետերին և համայնքային բնակչությանը՝ պայքարել իրենց իրավունքների համար»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica