close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արմեն Չարչյանի գործը քննող դատավորը վերադարձել է արձակուրդից, հույս ունենք, որ հրատապ նիստ կհրավիրի․ պաշտպան

Իրավունք

23 Սեպտեմբերի 2021, 14:52
 Արմեն Չարչյանի գործը քննող դատավորը վերադարձել է արձակուրդից, հույս ունենք, որ հրատապ նիստ կհրավիրի․ պաշտպան

NEWS.am-ը գրում է.

«Արմեն Չարչյանի գործը վարողը դատավորը վերադարձել է արձակուրդից, և մենք հույս ունենք, որ դատարանն արտահերթ նիստ կհրավիրի Արմեն Չարչյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ։ Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Արմեն Չարչյանի գործը վարողը դատավորը երեկ՝ սեպտեմբերի 22-ին, վերադարձել է արձակուրդից, և մենք հույս ունենք, որ մինչև հերթական նիստի օրը՝ հոկտեմբերի 1-ը, դատարանն արտահերթ նիստ կհրավիրի և կքննի հրատապ միջնորդությունը Արմեն Չարչյանին ազատ արձակելու վերաբերյալ։ Կան հանգամանքներ, որոնք հաշվի առնելով հուսով ենք, որ դատարանը մեր պահանջն ընդունելի կհամարի։ Առաջին հանգամանքը Արմեն Չարչյանի առողջական վիճակն է, երկրորդը նրա պատգամավորական անձեռմխելիությունը է, քանի որ միայն Ազգային ժողովը չէ թույլտվություն տվել պատգամավորին ազատությունից զրկելու։ Հաջորդ հանգամանքն այն է, որ մենք գրավի նվազագույն շեմը սահմանել ենք 15 միլիոն դրամը, ի տարբերության նախորդ անգամ սահմանված 10 միլիոնի, և կարևոր հանգամանք է նաև, որ առաջին անգամ գրավով ազատվելուց հետո Արմեն Չարչյանը գործի քննությանը չի միջնորդել»,- ասաց Ալեքսանյանը։

Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ Արմեն Չարչյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր․ «Արմեն Չարչյանը դժվարությամբ է խոսում և շնչում»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica