close
Եղանակը Երևանում
28 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թալանել են Մարինե Մանուչարյանի մեքենան ու տարել են լափթոփը․ «Ադեկվադ» միաբանության անդամ

Հասարակություն

22 Սեպտեմբերի 2021, 20:01
 Թալանել են Մարինե Մանուչարյանի մեքենան ու տարել են լափթոփը․ «Ադեկվադ» միաբանության անդամ

Քիչ առաջ ընկերուհուս՝ Մարինե Մանուչարյանի հետ քաղաքի կենտրոնում էինք շրջում. մեքենան հենց կենտրոնում էր կայանել։ Մի կես ժամ անց հետ եկավ, պարզվեց՝ օրը ցերեկով մեքենան թալանել են։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Ադեկվադ» միաբանության անդամ Լիլիթ Թումանյանը:

Նա, մասնավորրապես, հավելել է. «Կենտրոնում։ Բոլորի աչքի առաջ։ ՀՀ ոստիկանություն, իմաստ ունի գողացված նոթբուքը հետ բերելու հույս ունենալ, թե գռազ գանք, որ անվերադարձ ա»։

«Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը նույնպես գրառում է կատարել՝ տեղեկացնելով. «Ադեկվադի հետ կապված «զուգադիպությունները» շարունակվում են: Քիչ առաջ թալանել են Մանուչարյանի մեքենան ու տարել են վերջինիս լափթոփը:

Հիշեցնեմ, որ ժամեր առաջ ոստիկուանություն էր հրավիրվել Արթուր Դանիելյանը:

Հիշեցնեմ, որ Արթուրը նախօրեին արգելափակվել էր ֆեյսբուքում: Ի դեպ, նաև մեր Դավիթ Բաղդասարյանը արդեն 3րդ պրոֆիլն է բացել նույն արգելափակման պատճառով:

Հիշեցնեմ, որ այս զարմանալիագույն զուգադիպությունները տեղ են գտնում անմիջապես այն բանից հետո, երբ Արթուրը բավականին հակիրճ պատմեց Նիկոլի մոսկովյան կապերի ու էդ կապերի հետ աֆիլացված «փրկիչների» մասին:

Իհարկե, չի կարելի բացառել «զուգադիպությունները» ու շատերը կասեն, որ  Մարինեի լափթոփը ինչ-որ շարքային գողցող է թռցրել, կվառտալի միլիցեքը լրիվ պատահաբար էսօր են տեսել Արթուրի 15 օրվա ստատուսը, Դավիթն էլ սաղ օրը ռասսիստական արտահայտություններ ա երևի գրում: Կրկնում եմ, բացառել չի կարելի:

Այ, եթե չբացառվի նաև էն հավանականությունը, որ ինչ-որ պոռնիկի ծնունդներ իրանց արևի որոշել են այ սենց տափուկավարի քայլերով լռեցնել մեզ, թող մեզնից նեղացող չլինի»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica