close
Եղանակը Երևանում
16 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի աշխատանքը իշխանությունը դիտմամբ տապալում է․ Տիգրան Աբրահամյան

Քաղաքական

22 Սեպտեմբերի 2021, 16:02
 ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի աշխատանքը իշխանությունը դիտմամբ տապալում է․ Տիգրան Աբրահամյան

Հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցը ամենատարբեր պատճառաբանություններով վիժեցվում է, ինչը հնարավորություն չի տալիս ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի օրակարգ բերել կարևորագույն հարցեր. լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում ընդդիմության թեկնածու Արթուր Ղազինյանին իշխանական մեծամասնության ներկայացուցիչների կողմից 4-րդ անգամ չընտրելու փաստին, ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Կան առաջնահերթություններ, որոնք այս ընթացքում ձևակերպվել և ներկայացվել են։ Դրանք վերաբերում են սահմանային խնդիրներին, զինված ուժերի բարեփոխումների ընթացքին, Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ստեղծված իրավիճակին, որոնք որևէ ձևով օրակարգ չեն բերվում»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։

Նա աննպատակահարմար համարեց այսպիսի կարևոր հարցերի կողքին հանձնաժողովի փոխնախագահի ընտրությունն անընդհատ ձգձգելը։  

«Սա ցույց է տալիս, որ հանձնաժողովում աշխատանքները իշխանությունը դիտմամբ տապալում է»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։

Ալիեւեան Փառք…Եւ Բարք
15 Հոկտեմբերի 2021, 21:40 Ալիեւեան Փառք…Եւ Բարք

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica