close
Եղանակը Երևանում
26 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էդգար Ղազարյանը նշեց համայնքների խոշորացման թաքնված պատճառները

Քաղաքական

22 Սեպտեմբերի 2021, 14:47
 Էդգար Ղազարյանը նշեց համայնքների խոշորացման թաքնված պատճառները

Քաղաքական ցանկացած իշխանություն՝ լինի կառավարություն, թե ԱԺ, այդ համակարգի վերաբերյալ ցանկացած որոշում կայացնելուց պետք է լինի չափազանց զգուշավոր և հաշվի առնի բնակչության շահերը, որովհետև ՏԻՄ-երը կոչված են ոչ թե քաղաքական իշխանության պատվերը կատարելու համար, ինչպես նկատում ենք ժամանակակից իշխանության ընկալումների մեջ, այլ համայնքի բնակիչներին հանրային ծառայություն մատուցելու համար. նման միտք հնչեցրեց սահմանադրագետ Էդգար Ղազարյանը  խորհրդարանական քննարկումների  ժամանակ:

Ղազարյանը նշեց, որ օրենքի ու սահմանադրության պահանջն է՝ լսել համայնքի բնակիչներին, կազմակերպել համայնքային հանրաքվեներ։ Այս օրենքի նախագիծը չունի որևէ հիմնավորում։ Սխալ են ընկալումները, սա համայնքի խոշորացման հետ կապ չունի։ Օրինագծում կան և' ապախոշորացման, և' կրկնակի խոշորացման դեպքեր։

Սահմանադրագետը նշեց, որ Ջերմուկը, որ ներառում էր Կարմրաշեն և Հերհեր համայնքները, օրինագծով ներառում է միայն Գնդեվազ գյուղը և Ջերմուկ համայնքը։ Ապախոշորացման օրինակ է։

«Կրկնակի խոշորացում է արվում Վայք և Զառիթափ համայնքներում, որովհետև նախորդ խորհրդարանական ընտրություններում Վայքի քաղաքապետը պաշտպանել է «Հայրենիք» դաշինքին, Զառիթափի ղեկավարը՝ «Հայաստան» դաշինքին։ Ահա և պատճառը, ուրիշ բացատրություն չկա»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica