close
Եղանակը Երևանում
26 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սեպտեմբերին կկայանա «Յունիբանկ»-ի 20-ամյակին նվիրված` ինտելեկտուալ խաղերի փառատոն

Հասարակություն

22 Սեպտեմբերի 2021, 12:11
 Սեպտեմբերին կկայանա «Յունիբանկ»-ի 20-ամյակին նվիրված` ինտելեկտուալ խաղերի փառատոն
Սեպտեմբերի 10-12-ը Երևանում կկայանա «Յունիբանկի գավաթ» ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոնը: Միջոցառումը նվիրված է «Յունիբանկ»-ի գործունեության 20-ամյակին: Բանկը հանդես է գալիս որպես գլխավոր հովանավոր:  
 «Յունիբանկի գավաթ» փառատոնը կանցկացվի հայաստանյան լավագույն հյուրանոցներից մեկում՝ Holiday Inn Yerevan-Republic Square-ում:
 
Միջոցառման կազմկոմիտեն միջազգային խմբագրակազմի հետ, որում ընդգրկված են Ալեքսանդր Կորոբեյնիկովը, Սերգեյ Տերենտևը,  Մաքսիմ Մերզլյակովը, Սերաֆիմ  Շիբանովը  (Ռուսաստան), Կոնստանտին Նաումենկոն և Կոնստանտին Կաունինը (Ուկրաինա), մասնակիցներին խոստանում են հագեցած և հետաքրքիր ծրագիր:  
 
Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին: Փառատոնի ծրագրում  են «Բրեյն ռինգ», «Էրուդիտ-Սեքստետ» և այլ մրցույթներ, ինչպես նաև «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ» սպորտային մրցաշարը:  «Յունիբանկի  գավաթ»  փառատոնին նախատեսվում  է ավելի քան 20 թիմերի մասնակցություն Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից և այլն:  Փառատոնի խաղավարն է Պավել  Զաբավսկին:
 
Սեպտեմբերի 12-ին կկայանա մրցանակների հանձնման  և փառատոնի հանդիսավոր փակման արարողությունը:
 
«Ինտելեկտուալ  խաղերի փառատոնը  հիանալի միջոց է «Յունիբանկ»-ի 20-ամյակը տոնելու համար: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում  կրթական, ճանաչողական նախագծերի աջակցմանը, հանդիսանում ենք Հայաստանում «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ» խաղի բազմամյա հովանավորը:  Ինտելեկտուալ խաղերը նպաստում են անձի զարգացմանը,  արագ և օրիգինալ մտածողության ձևավորմանը, մտահորիզոնի ընդլայնմանն ու  թիմային աշխատանքի և փոխգործակցության հմտությունների բարելավմանը», - ասաց «Յունիբանկ»-ի Վարչության նախագահ  Մեսրոպ Հակոբյանը:
 
«Ինտելեկտուալ խաղերի փառատոնի նպատակներից մեկը  մեր երկրի  մասսայականացումն է  աշխարհում: Կարևոր է, որքան հնարավոր է մեծ թվով մարդկանց ցույց տալ, որ տարածքով ոչ մեծ Հայաստանն իր մեջ կրում է հսկա մտավոր ներուժ: Մեր հիմնական ազգային բրենդը հենց ինտելեկտն է», - նշեց Գիտակների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանը:
Ինչո՞ւ չեղարկվեց Նոր տարին
26 Հոկտեմբերի 2021, 10:59 Ինչո՞ւ չեղարկվեց Նոր տարին

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica