close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Եդինայա Ռոսիան» Պետդումայում ստացել է 324 տեղ

Աշխարհ

22 Սեպտեմբերի 2021, 14:58
 «Եդինայա Ռոսիան» Պետդումայում ստացել է 324 տեղ

Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է Պետդումայի նոր` 8-րդ գումարման տեղերի բաշխման մասին: Արդյունքում` 324 պատգամավորական մանդատ կտրվի «Եդինայա Ռոսիա» քաղաքական կուսակցության անդամներին:

2016-ին կայացած վերջին ընտրությունների արդյունքներով՝ Դումայում  «Եդինայա Ռոսիա»-ի 343 անդամ էր։

Հայտնի է նաև, որ 57 կուսակցական մանդատ կունենա Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցությունը: Վերջին գումարման ժամանակ նրանք 42-ն էին:

Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից ավելի քիչ պատգամավորներ կլինեն`նախորդ գումարման համեմատ` համապատասխանաբար 21՝ 39-ի փոխարեն:

Միևնույն ժամանակ, 27 պատգամավոր «Արդար Ռուսաստանից» կներկայացնի ընտրողների շահերը նոր խորհրդարանում:

Նոր կուսակցությունը, որը կոչվում է «Նոր մարդիկ», մտել է Պետդումա առաջին անգամ. այն  ստացել է 13 մանդատ:

Արտագաղթի ժամանակագրություն
23 Հոկտեմբերի 2021, 15:33 Արտագաղթի ժամանակագրություն

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica